ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով` Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Aրցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն: