00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրեք ձեր ծննդյան ամիսը, անվան առաջին տառը. ինչպես են գողանում ձեր ինքնությունը համացանցում

© Sputnik / Andranik GhazaryanПользователь социальной сети Facebook
Пользователь социальной сети Facebook - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրել է համացանցում խարդախության տարածված ձևերը ու խորհուրդ տվել՝ ինչպես չդառնալ դրանց զոհը:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Սոցիալական կայքերում աշխատանքի կեղծ հայտարարությունների միջոցով չարակամները խաբեությամբ տիրանում են օգտատերերի գաղտնաբառերին և դրա միջոցով նաև՝ անձնական տվյալներին՝ լուսանկարներ, անձնական տեղեկություններ և այլն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

«Օրինակ՝ կարող են անձնական բնույթի լուսանկարներ լինել մարդկանց մեյլերում ու կարող են այդ լուսանկարները չհրապարակելու դիմաց մարդկանցից գումարներ կորզել»,- ասաց նա:

Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում

Մեկ այլ դեպքում Facebook-ի օգտատիրոջ անունով կեղծ էջ են բացել ու նրա իրական ընկերներից գումար շորթել:

«Նրա անունից նամակներ էին գրել՝ ասելով, որ զինծառայողին գումար է հարկավոր, որն իրենք այդ պահին չեն կարողանում ուղարկել, ու ասել էին. «կլինի դուք ուղարկեք, մենք առավոտյան գումարը ձեզ հետ կուղարկենք»: Այսինքն՝ ինքնության գողություն է տեղի ունենում, չարագործը իրեն դնում է մարդկանց ընկերոջ տեղը ու փորձում է գումար կորզել»,- ասաց Հայրապետյանը:

Իսկ օրեր առաջ բացահայտված մեկ այլ դեպքով օգտատերերին խաբել էին, թե գումար են շահել, իսկ հետո այդ գումարը նրան փոխանցելու պատրվակով նրանից պահանջել նրա բանկային քարտի բոլոր տվյալները՝ դրանում առկա գումարին տիրանալու համար: Խարդախությունը բացահայտվել է օգտատերերից մեկի աչալրջության շնորհիվ, ով հնարավոր վտանգի մասին ահազանգել է պատկան կառույցներին:

Այս կարգի խաբեության զոհ չդառնալու համար Գևորգ Հայրապետյանը խորհուրդ է տալիս կապի այլ միջոցով պարզել տեղեկության իսկությունը: Բայց քանի որ խարդախությունների փաթեթավորումները կարող են ամենատարբեր ձևեր ունենան, ապա կա ավելի պարզ տարբերակ ու ընդհանուր կանոն: «Եթե որևէ հավելված պահանջեց ձեր անձնական տվյալներին հասանելիություն, ապա միանգամից դրեք մի կողմ ու կասկածով մոտեցեք այդպիսի հավելվածներին»,- ասաց նա:  

Գևորգ Հարությունյանը փաստում է՝ անձնական տվյալների անվտանգության հարցով իր ղեկավարած գործակալություն դիմողների թիվը մեծ չէ, բայց համացանցում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ պոտենցիալ խաբվելու միտումը հայաստանյան հասարակության շրջանում բավական մեծ է:

Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցցանցերում. լուսանկար

«Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը գրում է. «գրեք ձեր ծննդյան ամիսը կամ անվան առաջին տառը», բավական է միայն տեսնել, թե ինչ հսկայական քանակի մարդիկ են արձագանքում այս կոչին ու մեկնաբանությունում գրում պահանջվող տեղեկատվությունը: Մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, որ ծննդյան ամիսը հայտնելուց հետո իրենք կարող են խարդախության զոհ դառնալ»,- ասաց Հայրապետյանը:

WhatsApp–ի նոր կանոնները. օգտատերերը պարտավոր են տվյալներ տրամադրել Facebook-ին

Գործակալության պետի խոսքով` գործակալությունը օգտահաշիվներ ունի սոցիալական բոլոր կայքերում ու դրանց միջոցով մոնիթորինգի է իրականացնում: Եթե լինում են քրեաիրավական բնույթի կասկածներ, դիմում է իրավապահ մարմիններին:

Լրահոս
0