00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն է ստացել

© Photo : official site of the MoD of RAПавильон военно-промышленных предприятий Армении на выставке IDEX-2019 (17 февраля 2019). Абу-Даби
Павильон военно-промышленных предприятий Армении на выставке IDEX-2019 (17 февраля 2019). Абу-Даби - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Բաժանորդագրվել
Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբն արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ավարտվել է Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով ծառայողական քննությունը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից 3 աշխատակից, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում, ստացել են նկատողություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունից։

Армянский павильон на выставке IDEX-2021 в ОАЭ - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Վարչապետը խիստ պատիժ խոստացավ Աբու Դաբիի ցուցահանդեսում թերացած պաշտոնյաներին

«Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»»,–ասված է հաղորդագրության մեջ: 

Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի փետրվարի 24-ի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել 2021 թվականի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով: 

Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն` ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել: 

«Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների և ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտներ, 50 նախնական պայմանավորվածություններ, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ»,–ասված է հաղորդագրության մեջ: 

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր աշխատանքը

Հիշեցնենք` միջազգային ցուցահանդեսի 2-րդ օրը` փետրվարի 22-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել, որտեղ ասված էր. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»։

Լրահոս
0