Ընդդիմության հանրահավաքի վերջում մեկնարկեց ավանդական երթը։ Այն գլխավորում են Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները՝ Վազգեն Մանուկյանը կնոջ հետ, Իշխան Սաղաթելյանը, Էդուարդ Շարմազանով, Գեղամ Մանուկյանը։
Երթը կանցնի Բաղրամյան, Սարյան, Մաշտոց պողոտաներով և կավարտվի Ֆրանսիայի հրապարակում:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում Հայրենիքի փրկության շարժումը համապետական հանրահավաք անցկացրեց։ Ելույթներով հանդես եկան, մասնավորապես, ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Հայրենիքի փրկության շարժումը ձևավորվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, գլխավոր պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Փետրվարի 25-ից մարտի 23-ը ՀՓՇ-ն փակ էր պահում Բաղրամյան փողոցը, հիմա փակ է պահում Դեմիրճյանը։