ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վաղ առավոտյան՝ ժամը 07։30-ի սահմանում, Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման ու լիցքավորման սարքերը, իսկ BMW-ն բախման վայրից շուրջ 80 մետր առաջ է ընթացել։
Վթարից հետո BMW-ի վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը: Իսկ «07»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ:
Կայքը հայտնում է նաև, որ Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման բաժնի աշխատակիցները տարածքը մաքրել են վթարի հետևանքով թափված վնասված դետալներից։
Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է