ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես ժամը 16։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 1-ին և 2-րդ շենքերի տանիքների թիթեղները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով 1-ին և 2-րդ շենքերի տանիքներից պոկվել են թիթեղներ և վնասել բակերում կայանած «Mercedes Benz» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները մեքենաներից հեռացրել են թիթեղները։
Իսկ ժամը 15:54-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Վարպետաց փողոցում գտնվող կիսաքանդ տան տանիքը:
Փրկարարները Գյումրու քաղաքապետարանի ավտոամբարձիչի օգնությամբ ապամոնտաժել են տանիքի վտանգավոր հատվածի փայտյա և թիթեղյա կառուցատարրերը և սահմանազատել տարածքը:
Մարտի 25-ին, ժամը 14։35-ից 17։40-ն էլ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում, Մոլդովական, Բայրոնի, Ֆուչիկի փողոցներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։
![Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/19/26934784_0:0:1000:628_600x0_80_0_0_342a17082b0eb41efa5187a620bc1004.jpg)
![Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/19/26934773_0:106:1000:734_600x0_80_0_0_e765c642090038212ba5e41283bb56f3.jpg)
![Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել Շիրակի մարզում ուժեղ քամուց շենքերի տանիքներ են վնասվել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/19/26934768_0:79:1000:707_600x0_80_0_0_cf9c556293dd719a185c3b5d126bd026.jpg)