ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ամերիկյան ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին, և մայրը՝ Քրիս Ջեները, միացել են ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնությանը, որն ուղղված է Սպիտակ տան ղեկավարի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories-ում «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար է հրապարակել ։ Նույնատիպ լուսանկարներ են հրապարակել նաև Քորթնի Քարդաշյանն ու Քրիս Ջեները։ Նրանք նաև նշել են հինգ մարդու, որոնք պետք է նույնպիսի հրապարակումներ անեն։ Քարդաշյան քույրերը նշել են ընտանիքի անդամներին և դիմահարդար Հրուշ Աճեմյանին։
Ակցիային միացել են նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և ուրիշներ։
«Երկվորյակների պես». Քիմ Քարդաշյանը քրոջ հետ հայկական դրոշով նկար է հրապարակել
Հիշեցնենք` 2020 թ.-ի ապրիլի 24-ին Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության մասին մի քանի հրապարակում էր արել Instagram-ում և գրել, որ իր նախնիները ոչնչացվել են, իսկ մինչև 1917 թվականը Օսմանյան կայսրությունում սպանվել է 1.5 միլիոն հայ։
«Քիմն Արցախ է գնում». Քարդաշյանը ինքնատիպ լուսանկարներ է հրապարակել