Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը. լուսանկարներ
Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում մեկնարկել է օլիմպիական ջահի փոխանցավազքը, որն անցնելու է բոլոր 47 պրեֆեկտուրաներով և ավարտվելու է Տոկիոյում, որտեղ հուլիսի... 25.03.2021, Sputnik Արմենիա
Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում մեկնարկել է օլիմպիական ջահի փոխանցավազքը, որն անցնելու է բոլոր 47 պրեֆեկտուրաներով և ավարտվելու է Տոկիոյում, որտեղ հուլիսի 23-ին նախատեսված է ամառային Օլիմպիական խաղերի բացումը:
Կրակի փոխանցումավազքը մեկնարկել է մարտի 25-ին և այժմ անցնում է ճապոնական Ֆուկուսիմա մարզով: Ամբողջ արարողակարգն անցկացվում է խիստ վերահսկողության ներքո` կորոնավիրուսի նոր բռնկում չառաջացնելու համար: Ամեն մի ջահակրի ապահով հեռավորության վրա ուղեկցում է մոտ 10 աշխատակից, ինչպես նաև մեկ ոստիկան:
Ջահի փոխանցումավազքը կտևի 121 օր և ի վերջո կրակը կբերվի Տոկիոյի Օիմպիական մարզադաշտ, որտեղ կկայանա օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Կրակը կանցնի Ճապոնիայի մարզերով, իսկ փոխանցումավազքին կմասնակցի մոտ 10 հազար մարդ:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: