00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեյտինգային ընտրակարգի չեղարկման դեպքում ԱԺ–ն կվերածվի երևանյան ակումբի. Սամսոնյան

Բաժանորդագրվել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ արտահերթ ընտրություններին ու Ընտրական օրենսգրքի ակնկալվող փոփոխություններին։

Անի Սամսոնյանի դիտարկմամբ` անհրաժեշտ է օր առաջ հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամը։ Երկիրն այս ծանր վիճակից հանելու համար պետք է հնարավորինս շուտ լինեն արտահերթ ընտրություններ, որովհետև Հայաստանի զարգացումն այս պահին «խցանվել է»։ Ըստ նրա` իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի երկիրը դուրս գա խցանումից և լուծվեն բոլոր պրոբլեմները` սկսած սահմանային անվտանգության խնդիրներից, վերջացրած սոցիալ–տնտեսական բնույթի հիմնահարցերով։

Лилит Макунц в здании Парламента (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
«Իմ քայլը» ցանկանում է ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով. Մակունց

«Մեզ համար շատ կարևոր էր ժամկետներն արձանագրել շատ արագ, թույլ չտալ, որ ընտրությունները կայանան աշնանը։ Այսօր կան շատ մարդիկ, ովքեր ունեն ճամպրուկային տրամադրություն։ Նրանց մոտ կա մեծ հիասթափություն։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել, բայց չգիտեն, թե երկրում ինչ զարգացումներ կլինեն։ Շատերն էլ հոգնել են ներքաղաքական գզվռտոցներից։ Որպեսզի մարդկանց սպասողական վիճակի մեջ չթողնենք, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ կան փոփոխություններ, և շատ կարևոր է, որ այդ ընտրություններից հետո այդ փոփոխություններն իրենց զգացնել տան»,– նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի ակնկալվող փոփոխություններին` Սամսոնյանն ընդգծեց, որ իրենք դեմ են ռեյտինգային ընտրակարգի չեղարկմանը, որովհետև այդ դեպքում ԱԺ–ն կվերածվի երևանյան ակումբի, քանզի մարզերը ներկայացնող մարդիկ կզրկվեն տարածքային ցուցակներով ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Ինչու է Փաշինյանը գնում արտահերթ ընտրությունների. քաղտեխնոլոգը` ստեղծված իրավիճակի մասին

Լրահոս
0