00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ հայտարարությունները մեկը մյուսին չեն հակասում. Փաշինյանը մեկնաբանեց ՍՈւ-30-ների թնջուկը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян поднимается в кабину новейшего "СУ 30СМ" (27 декабря 2019).
Премьер-министр Никол Пашинян поднимается в кабину новейшего СУ 30СМ (27 декабря 2019). - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորին վարչապետի պարզաբանումը չբավարարեց, ու նա խնդրեց պատասխանել՝ ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել ու հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Սու-30ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ-ի մայիսին, իրականացրել են վարժական թռիչքներ, որոնց ընթացքում օգտագործել են Հայաստանի զինանոցում նախկինում արդեն առկա հրթիռները:

Премьер-министр Никол Пашинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Փաշինյանը հայտնեց` ինչու են որոշել համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալ

Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խնդրանքով մեկնաբանելով ՍՈՒ- 30-ների շուրջ համացանցում տարածված իրարամերժ պաշտոնական հայտարարությունները:

«Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման կամ չօգտագործման որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առջև դրված մարտական խնդիրները: Եվ այն, ինչ ասել եմ Օհանավան գյուղում և այն, ինչ նախկինում հայտարարել եմ, այդ հայտարարությունները, էլի եմ ասում, մեկը մյուսին չեն հակասում»,- ասաց վարչապետը՝ վերահաստատելով իր վերջին հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ Հայաստանը չէր հասցրել գնել ինքնաթիռների համար անհրաժեշտ ողջ սպառազինությունը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, սակայն, վարչապետի պարզաբանումը չբավարարեց ու նա խնդրեց պատասխանել՝ ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել ու հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ:

Փաշինյանի փոխարեն հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչը առաջ բերեց պատգամավորի ծիծաղը:

Փոխվարչապետը հայտարարեց. «Այդ հարցի պատասխանը հնչեց ու այդ մասով ավելացնելու բան չկա»:

Հիշեցնենք՝ մարտի 20-ին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այո՛, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու չուներ կործանիչ ավիացիա»:

Հայ-ռուսական հարաբերություններն ու արցախյան պատերազմը. ո՞րն է Փաշինյանի մեղքը

Իսկ 2020թ. հուլիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր «Մեր Սու-30ՍՄ-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղել, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Հայաստանի իշխանություններն այդ հայտարարությունը չէին հաստատել։

Լրահոս
0