00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էս մարդն առանց ստելու չի կարողանում». նախկին փոխնախարարն արձագանքել է Փաշինյանի ասածին

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян и министр обороны Давид Тоноян в кабине новейшего "СУ 30СМ" (27 декабря 2019).
Премьер-министр Никол Пашинян и министр обороны Давид Тоноян в кабине новейшего СУ 30СМ (27 декабря 2019). - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Արտակ Զաքարյանի համոզմամբ` մինչ պատերազմը Նիկոլ Փաշինյանը ուղիղ ինն ամիս ժամանակ ուներ հրթիռներ ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար, բայց չի արել։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՍՈւ30ՍՄ ինքնաթիռների մասին հայտարարությանը:

«Էս մարդն առանց ստելու չի կարողանում ապրի։ Այսօր խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց` ասելով, որ ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին։ Համացանցի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցները տեսանյութերով ապացուցում են, որ ՍՈւ30ՍՄ-ները Հայաստան են եկել 2019թ. դեկտեմբերի վերջին»,- գրում է Զաքարյանը։

Նախկին փոխնախարարը նաև շեշտում է, որ այս հաշվարկով մինչ պատերազմը Փաշինյանը ուղիղ ինն ամիս ժամանակ ուներ հրթիռներ ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար։ Բայց չի արել։

«Իսկ նա ստելով փորձում է արդարանալ, որ իբր ժամանակը կարճ էր, դրա համար հրթիռներ չեն գնել։ Իսկ այդ ո՞վ է որոշել, որ հրթիռները կարելի է ձեռք բերել ինքնաթիռները բերելուց հետո, հատկապես, որ դրանց ձեռք բերման աղբյուրները տարբեր են։ Սովորաբար որևէ տիպի սպառազինություն ձեռք բերողը միաժամանակ լուծում է նաև անհրաժեշտ զինամթերքի գնման հարցը»,- նշում է նախկին պաշտոնյան:

Самолет Су-30 ВКС РФ - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2018
Մի լուսանկարի պատմություն. ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը` կործանիչի ղեկի դիմաց նստելով

Հիշեցնենք` Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր, որ ՍՈւ-30-ների մասին իր նախկին հայտարարություններն իրար չեն հակասում, և որ վարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռներից հրթիռներ արձակվել են, բայց դրանք եղել են ՀՀ բանակի նախկինում ունեցած սպառազինությունների հաշվեկշռում:

Մարտի 20-ին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այո՛, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու չուներ կործանիչ ավիացիա»:

Իսկ 2020թ. հուլիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Մեր Սու-30ՍՄ-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղել, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Հայաստանի իշխանություններն այդ հայտարարությունը չէին հաստատել։

Լրահոս
0