00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

© Sputnik / Aram NersesyanАрам Арзуманян, перенесший протезирование с ампутацией нижних конечностей, в реабилитационном центре «Защитник Отечества»
Арам Арзуманян, перенесший протезирование с ампутацией нижних конечностей, в реабилитационном центре «Защитник Отечества»  - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, զրուցել պրոթեզավորման ծրագրի պատասխանատուների ու պատերազմում ոտքերը կորցրած, բայց չկոտրված տղաների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տոնական տրամադրություն է։ Բոլորը հավաքվել են արցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած 8 տղաներին քաջալերելու, որովհետև նրանք առաջին անգամ քայլելու են պրոթեզներով։ Իսկ առաջիկայում տղաներն անցնելու են պրոթեզավորման վաղ փուլի քայլքի նախնական մարզման և պրոթեզի շտկման ծրագիր:

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Իսունցն իր առաջին քայլերն է անում պրոթեզներով
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Գևորգ Իսունցն իր առաջին քայլերն է անում պրոթեզներով

Արցախյան պատերազմը շատերի կյանքի հունը փոխեց, իսկ Ջաբրայիլում ծառայող 19–ամյա Արամ Արզումանյանը չհանձնվեց անգամ երկու ոտքից զրկվելուց հետո։ Արամն այսօր կանգնում է ոչ թե սեփական ոտքերի, այլ բավականին հարմարավետ պրոթեզների միջոցով։ Նա և իր կարգավիճակում գտնվող տասնյակ տղաներ այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անում են իրենց առաջին քայլերը պրոթեզավորումից հետո։

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Արցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով

«Վիրավորվել եմ հոկտեմբերի 10–ին, առաջին բուժօգնությունը ստացել եմ Իշխանաձորում, հետո ուղղաթիռով հասցրել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Հիշում եմ` երբ տեսա, որ ոտքերս ամպուտացված են, էլի գոհ էի, որ ողջ եմ։ Նպատակ էի դրել ոտքի կանգնել ու կանգնած եմ։ Իմ համար քայլելը նպատակ էր, ոչ թե երազանք»,–ասում է տղան։

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Արցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով

Արամը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգո ֆակուլտետում։ Կենտրոնում էլ որոշել է անգլերեն և ծրագրավորում սովորել։ Թե ինչ մասնագիտությամբ կաշխատի, դեռ չի որոշել, ասում է` ինչպես միշտ`ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի։

Պատերազմի ժամանակ ոտքերը կորցրած տղան քայլելով տուն գնաց. հուզիչ տեսանյութ

Պրոթեզով իր առաջին քայլերն է անում նաև 47–ամյա Գևորգ Իսունցը, որն արցախյան 3 պատերազմների մասնակից է։ Գևորգը ծնվել է Գորիսում, սակայն վերջին 22 տարիներին ապրել է Բերձորում։ Պատերազմի առաջին օրվանից ավագ որդու հետ եղել է Ջաբրայիլում։ Ինքը վիրավորվել է սեպտեմբերի 30–ին, որդին` ավելի շուտ` սեպտեմբերի 27–ին։ Երկուսն էլ զրկվել են ստորին վերջույթներից, բայց կյանքի հանդեպ սերը չեն կորցրել։

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Իսունց
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Գևորգ Իսունց

«Ի սկզբանե լավ էի տրամադրված։ Ինքս բուժաշխատող եմ ու գիտակցում էի, որ բժշկությունն այսօր շատ է զարգացել, և եթե ոչ 100 տոկոսով, ապա 80 տոկոսով կվերադառնանք լիարժեք կյանքին։ Ես էլ, որդիս էլ պրոթեզավորվել ենք, քայլում ենք, ո՞նց կարող եմ ուրախ չլինել»,–ասում է Գևորգը։

Հավաքվածների մեջ անհնար էր չնկատել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին, որը մեծ ոգևորությամբ մոտենում էր տղաներից յուրաքանչյուրին, զրուցում, գոհունակությամբ ժպտում։

© Sputnik / Aram NersesyanՁախից` Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Ձախից` Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը

Մուրադյանը հավաքված լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԵՊԲՀ-ի հետ միասին մեկնարկում է տղաների պրոթեզավորման գործընթացը։

«Մեր տղաներն այսօր հնարավորություն ունեն աշխարհի ամենաբարձր որակի բրենդներից պրոթեզներ ստանալու։ Սա մեզ համար մեծ ուրախություն ու հպարտություն է, որովհետև սա մեր սուրբ պարտքն է` տղաներին վերադարձնել սոցիալական կյանք, տալ հնարավորություն աշխատելու, ընտանիք կազմելու ու իրենց երիտասարդությունն ապրելու համար»,- նշեց Մուրադյանը և հավելեց, որ պրոթեզավորումը լինելու է անվճար։

Կենտրոնում նաև պրոթեզավորողներ են վերապատրաստվելու։ Ծրագիրն իրականացվելու է սոցապնախարարության հետ համատեղ, որպեսզի մասնագետները նաև մարզերում աշխատեն և պրոթեզների սպասարկում իրականացնեն։

Հայրենիքի պաշտպանի վերականգողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն իր հերթին նշեց, որ տղաների պրոթեզավորումն իրականացրել է Նիդեռլանդներից Հայաստան ժամանած լավագույն պրոթեզավորողներից մեկը` Խայս Վան Խենտը։

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Արցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով

«Պետությունը հետաքրքրված է այս ծրագրով։ Նախատեսվում է, որ մեծ թափով կսկսենք, և առաջին 2-3 ամիսների ընթացքում այս խնդիրն ամբողջությամբ լուծած կլինենք»,–ասաց կենտրոնի տնօրենը։

© Sputnik / Aram NersesyanՀայրենիքի պաշտպանի վերականգողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյան
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Հայրենիքի պաշտպանի վերականգողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյան

Մինասյանի խոսքով` կփորձեն օգնել նաև նախորդ տարիներին վիրավորում ստացած տղաներին, քանի որ նրանք էլ պակաս հերոս չեն և կարիք ունեն որակյալ պրոթեզների։

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Արցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Տղաների հետ հանդիպման էր եկել նաև հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան

Նրա խոսքով` մինչ օրս ՀՀ է բերվել 80-100 պրոթեզ, սակայն դեռևս անհրաժեշտ է նորերը ձեռք բերել։

Հավելենք, որ պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիայում հայրենիքի պաշտպանները կստանան անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ՝ բարձրակարգ մասնագետների կողմից։

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Արցախյան վերջին պատերազմում ստորին վերջույթները կորցրած տղաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերն են անում պրոթեզներով

Արցախյան 44–օրյա պատերազմի պատճառով ամպուտացվել է 114 անձ: 19-ը զրկվել են վերին, իսկ 95-ը՝ ստորին վերջույթներից։

2021 թվականի սկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով։

© SputnikԿյանքը պրոթեզավորումից հետո. տղաները ոտքերը կորցրին, իրենց`չէ
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Կյանքը պրոթեզավորումից հետո. տղաները ոտքերը կորցրին, իրենց`չէ

«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին

Լրահոս
0