ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքի հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այսօր կայացել է երկու երկրների նախարարների հեռախոսազրույցը։
«Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին։
Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։