ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-ում հրապարակել է կեղտոտ փողոցի լուսանկար` այն ներկայացնելով որպես կադր Բաղրամյան պողոտայից։ Չախոյանի մեկնաբանությամբ` ընդդիմադիրները կեղտի մեջ են թողել պողոտան։
![Արսեն Թորոսյանի տեղակալը Կիևը «շփոթել» է Երևանի հետ և սխալ նկար տարածել Արսեն Թորոսյանի տեղակալը Կիևը «շփոթել» է Երևանի հետ և սխալ նկար տարածել - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26905726_0:0:870:960_1920x0_80_0_0_01a1947be754973c46c7098b7dfb8dac.jpg)
Իրականում, սակայն, սոցցանցի օգտատերերը հայտնաբերել են, որ լուսանկարը արվել է Ուկրաինայում 2017–ին։
Չախոյանը արդեն ջնջել է իր գրառումը:
«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։ Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար», - գրել է պաշտոնյան իր էջում։
Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժումը այսօրվանից բացել է Բաղրամյան պողոտան։ Նրանք փակել էին Բաղրամյան պողոտան փետրվարի 25-ից` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ գործողությունները հետևել էին ԳՇ–ի հայտարարությանը` նույն պահանջով։