00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի գահավիժող վարկանիշն ու նախկինները. ռուս փորձագետը` սպասվող ընտրությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը վերլուծել է 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն ու ներքաղաքական զարգացումների վերաբերյալ որոշ կանխատեսումներ արել։

ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով

Հայաստանի քաղաքական դասը հուսահատորեն փորձում է  ելք գտնել ձգձգվող ճգնաժամից։ Հունիսին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Հենց նրանց օգնությամբ է նախատեսվում բարձրացնել պետության ողջ իշխանական կառուցվածքի լեգիտիմությունը։ Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար համաժողովրդական քվեարկությունը (իսկ Հայաստանը խորհրդարանական երկիր է) կորոշի, թե ով կձևավորի հետպատերազմյան կառավարությունը։ Եվ նոր պատմաքաղաքական պայմաններում իր վրա կվերցնի պատասխանատվությունը երկրի համար։

Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов во время видео-моста Ереван - Москва (12 октября 2020). Москва - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2020
Իրավիճակը Ղարաբաղում փխրուն է․ Մարկեդոնովը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին

Տեսականորեն այսպիսի կառուցվածքը կատարյալ է թվում։ Սակայն գործնականում բազմաթիվ բարդ խնդիրներ կան, որոնք պետք է լուծեն բոլոր հայ քաղաքական գործիչները՝ անկախ իրենց նախասիրություններից, Նիկոլ Փաշինյանի կամ ընդդիմության տարաբնույթ ներկայացուցիչների հանդեպ անձնական վերաբերմունքից։

Երկրի վերնախավը պառակտված է։ Եվ պառակտման գծերն անցնում են ոչ միայն տարբեր սոցիալ-տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական  սյուժեներով։ Դրանք վերաբերում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմում աղետալի պարտությունից հետո Հայաստանի պետական ինքնությանը և այն ստատուս քվոյի փշրվելուն, որը քսանվեց տարի շարունակ որոշում էր երկրի օրակարգը։ Հարկ է լինելու որոշումներ ընդունել հայկական քաղաքականության բոլոր առանցքային դեմքերի հանդեպ վստահության պակասի պայմաններում՝ թե՛ նրանց, ովքեր այսօր ներկայացնում են կառավարությունը, թե՛ նրանց, ովքեր կոշտ ու հետևողականորեն ընդդիմանում են այդ կառավարությանը։

Մոտակա ժամանակներում Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ներհայկական զարգացումների հանդեպ ուշադրությունը երաշխավորված է։ Եվ խաղադրույքներն այս խաղում բարձր են։

Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին

Չէ՞ որ հանրապետությունում իշխանության ցանկացած տեսական փոփոխություն կարող է նշանակել պաշտոնական Երևանի դիրքորոշման փոխոխություն՝ Ղարաբաղի և տարածաշրջանի տնտեսական վերականգնման հարցերով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021թ․-ի հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների վերաբերյալ։

Ապագա ընտրությունների ո՞ր հարցերը կարող ենք այսօր առանձնացնել որպես հիմնական։ Եվ ի՞նչ խնդիրներ ստիպված կլինեն լուծել ընտրարշավի մասնակիցները՝ անկախ իրենց ձևակերպած հռչակագրերից։

Ընտրություններ և գործընթացներ

Երբ վարչապետ Փաշինյանն ընդունեց ղարաբաղյան հրադադարի ծանր պայմանները, պարզ դարձավ, որ հայկական քաղաքական բառարանում տեսանելի ապագայում գլխավորը կդառնա «ընտրություններ» բառը։ 2020թ․-ի նոյեմբերի 11-ի դրությամբ երկրում պետական արագ հեղաշրջում անցկացնելու ունակ ուժեր, պարզվեց, չկային։ Իսկ ներքին գործընթացների վրա ազդելու` զինվորականների փորձերը քաղաքացիական դիրքորոշում հայտնելու շրջանակներից դուրս չեկան (ուսադիրներով մարդիկ երկրի նույնպիսի քաղաքացիներ են, թեև իրենց ձեռքին ուժային ռեսուրս ունեն)։ Ընտրությունները շարունակում են մնալ այլընտրանք չունեցող սցենար։

Այստեղ հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ ստորացուցիչ պայմաններով հրադադար ստորագրած վարչապետն իր կամքով չհեռացավ։ Պատասխանը, ինչպես երևում է, կարող է բաղկացած լինել երկու կետից։ Առաջին՝ Փաշինյանը շարունակում էր և շարունակում է պահպանել որոշակի հանրային աջակցություն։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից վերջերս իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում վարչապետի ղեկավարած ընտրական միավորումը կստանար ձայների մոտ 30 տոկոսը։ Այո, սրանք 2018թ․-ի վերջի ցուցանիշները չեն, երբ աջակցության մակարդակը 70 տոկոսի շեմից բարձր էր։ Բայց դրանք շարունակում են բարձր մնալ։

Сергей Маркедонов - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2020
Մոսկվայի համար կարևոր է կողմերին իրական բանակցությունների վերադարձնելը․ Մարկեդոնով

Երկրորդ՝ գիտակցաբար գնալով քաղաքականության ծայրահեղականացման ճանապարհով (քրեական գործեր ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, դատարաններն իրեն ենթարկելու ձգտում), Փաշինյանն ինքն իր համար փակել է նահանջի ուղիները։ Նրա համար պարտության հավանական վտանգը ոչ միայն վարչապետական աթոռի կորուստն է, այլև հակառակորդների զանազան պատասխան գործողությունները։ Թե որքան հեռուն նրանք կարող են գնալ՝ քննարկման թեմա է։ Բայց փաստը մնում է փաստ` յուրաքանչյուր քաղաքական գործիչ հակված է հաշվարկել և անգամ չափազանցնել ռիսկերը։

Պատահական չէ, որ անցած տարվա աշնանից սկսած քննարկումը, թե որտեղ, ինչպես և ինչ պայմաններով է կայանալու քվեարկությունը, գերակա թեմա է դարձել։ Բանավեճը երևան հանեց իշխանությունների և ընդդիմության միջև տարաձայնությունը։ Ով և ինչպես է իրականացնելու երկրի օպերատիվ ղեկավարումը պատգամավորական մանդատների համար պայքարի շրջանում։ Վարչական ռեսուրսի ուրվականը ընտրական մրցավազքի մասին խոսակցության կենտրոնական սյուժեներից մեկն է։ Թվում է՝ մարտի 18-ին` բարդ ու բազմակողմանի բանակցություններից հետո, արտահերթ ընտրարշավի շուրջ փոխհամաձայնությունը կայացավ։ Սակայն դա հարցի լուծման միայն արտաքին կողմն է։

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

Չմոռանանք, որ այն օրվա դրությամբ, երբ Փաշինյանը հայտարարեց 2021թ․-ի հունիսի 20-ին քվեարկություն անցկացնելու մասին, երկրում ռազմական դրությունը դեռ չէր չեղարկվել։ Բաղրամյան պողոտայի փակ լինելը խանգարում է երևանցիների առօրյա կյանքին, չնայած այս պահի դրությամբ ցուցարարների թիվը զգալիորեն նվազել է։ Փողոցի օգնությամբ Փաշինյանին հեռացնել չհաջողվեց։ Սակայն վարչապետն ինքը չհամարձակվեց կոշտ գործողությունների դիմել հակառակորդների դեմ։ Ավելի շուտ հակառակը` նա նրանց փողոցային ցույցերի «աճի» հնարավորություն տվեց։

Այնուամենայնիվ, բոլոր իրավաբանական ընթացակարգերը պետք է պահպանվեն։ Ռազմական դրությունն ու դրա չեղարկումը միայն սկիզբն են։ Այնուհետև առաջանում է Ընտրական օրենսգրքի հարցը։ Սակայն այդ օրենքը, ինչպես և խորհրդարանական հանրապետության սահմանադրական կառուցվածքը, առաջարկվել էին դեռ Սերժ Սարգսյանի օրոք։

Եվ այն միանգամայն կոնկրետ նպատակների էր ծառայում, չնայած նախկին նախագահի հակառակորդ Նիկոլ Փաշինյանը լիովին օգտվեց իր նախորդի նոու-հաուից, շրջանցելով 2018թ․-ի իր հեղափոխական հռետորաբանությանը։ Այդ է պատճառը, որ ապագա ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկն այսօր Ընտրական օրենսգիրքն է, որով դրանք կանցնեն։ Եվ եթե անգամ դրանում որոշակի շտկումներ անեն, կարևոր է, թե որքանով դրանք բովանդակային կլինեն, այլ ոչ թե ձևական։

Արցախի ճանաչման հարցը կա՞ ընդդիմության օրակարգում. Վազգեն Մանուկյանի պատասխանը

Ոչ պակաս կարևոր է այն հարցը, թե ով է ղեկավարելու հանրապետությունը վարչապետի հրաժարականից հետո։ Դա պետք է տեղի ունենա ընտրություններից առաջ։ Ընդ որում, Փաշինյանն արդեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքի փորձ ունի։ Ճիշտ է, 2018թ․-ին նրա աջակցության մակարդակն այսօրվանից երկու անգամ բարձր էր, իսկ առջևում դեռ նախընտրական խառնաշփոթ կա։ Եվ երաշխիքներ չկան, որ մինչև ապրիլ-մայիս վարչապետի հանդեպ վստահության մակարդակը կշարունակի մնալ 30 տոկոսի նիշին։ Բայց եթե Փաշինյանը մնա որպես ժՊ, նրա ընտրական ռեսուրսն ավելի ուժեղ կդառնա։

Այսպիսով, առջևում գործընթացային բարդ հանգույցներ քանդելու պահն է։ Այն պահը, երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան գնահատել ժողովրավարության  բանաձևի ճշմարտացիությունը որպես գործընթաց։

«Երրորդ ուժի» որոնումներում

Ի՞նչ նախնական եզրակացություններ կարող ենք անել, հետևելով Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին։ Օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում երկրում «երրորդ ուժի» ի հայտ գալու պահանջը։ Փաշինյանը շարունակում է վստահության որոշակի մակարդակ պահպանել։ Ի դեմս նրա` տեսնում են ոչ թե «բացարձակ բարին», այլ, ավելի շուտ, «չարյաց փոքրագույնը»։ Բայց միաժամանակ Ղարաբաղը տանուլ տված առաջնորդի իմիջը ճնշում է գործադրում վարչապետի վրա, նեղացնում նրա խուսանավման տարածքը։

Իհարկե, այդպիսի նախնական տվյալների պարագայում շատ դժվար է դաշնակիցների և անգամ ուղեկիցների հույս ունենալ։ Հազիվ թե որևէ մեկն իր բարի կամքով ցանկանա կապել իր անունը նոյեմբերյան պարտության ցավոտ թեմայի հետ։ Թվում է՝ Փաշինյանի դեմ ուժեղ քաղաքական գործիչներ են հավաքվել։ Երկու նախկին նախագահ, մեկ նախկին վարչապետ, յուրաքանչյուրի հետևում ղարաբաղյան ինքնորոշման համար պայքարի ձեռքբերումներն են։

Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2020
«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին

Սակայն նրանց բոլորին պառակտում են անձնական հավակնությունները։ Եվ հազիվ թե նույն Ռոբերտ Քոչարյանը ցանկանա ընտրությունների գնալ իր հաջորդի հետ միևնույն ընտրական ցուցակում, գիտակցելով, որ «թավշյա հեղափոխության» պատճառներից մեկը, ի թիվս այլ բաների, զանգվածային դժգոհությունն էր Սերժ Սարգսյանից։ Եվ «ոսկեդարի» կերպարի կառուցմանը, որով այսօր զբաղված է Քոչարյանը, դժվար թե օգնի Սարգսյանի, որպես ինչ-որ ձգող մագնիսի հայտնվելը։

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին՝ նա չափազանց երկար ժամանակ չի եղել հայկական քաղաքականության առաջնային դեմքերից, որպեսզի հաշված ամիսների ընթացքում հայտնվի այդ դերում։ Երիտասարդ սերունդները պարզապես գրեթե տեղեկացված չեն խորհրդային դարաշրջանի մայրամուտին նրա գործունեության մասին։

Նշանակում է՝ ընտրողներին և բոլոր կողմնակի դիտորդներին սպասվում է «երրորդ ուժի» ձևավորման սցենարը։ Հավանաբար այդ դաշտը, որը հավասարաչափ հեռու կմնա «նախկիններից» ու «ներկաներից», տեսանելի ապագայում ամենամրցունակը կլինի։ Սակայն խորհրդարանական ընդդիմադիրները՝ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը, այնքան էլ հարմար չեն այդ դերին։ Առաջինը սերտ կապված է եղել նույն «նախկինների» հետ (նրա «Բարգավաճ Հայաստանը» կառավարական կոալիցիաների կազմում է եղել թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի ժամանակ)։

«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում». ընդդիմության երթն ավարտվեց

Այնուհետև 2018թ․-ին նա ճիշտ ժամանակին միացավ «ժողովրդի կարծիքին», չնայած Փաշինյանի համար այդպես էլ յուրային չդարձավ։ Երկրորդը` հակառակը՝ «Ելք» դաշինքի հիմնադիր հայրերից էր։ Ավելին, հենց նա, այլ ոչ թե Փաշինյանը այդ կառույցը ընտրությունների տարավ 2017թ․-ին (ներկայիս վարչապետն այն ժամանակ երկրորդ համարն էր)։ Սակայն հետագայում, դեռևս ղարաբաղյան պատերազմից առաջ, այս քաղաքական գործիչների ճանապարհները բաժանվեցին։ Նոր իշխանություններին հետ 2018թ․-ից հետո հասցրել է համագործակցել նաև ներկայում այնպիսի ծայրահեղական ընդդիմադիր, ինչպիսին է Արթուր Վանեցյանը։

Сергей Маркедонов на пресс-конференции по теме открытия первой  международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2020
ՍԴ-ի հարցում հեղափոխական տրամաբանությունն է գերակայում․ Մարկեդոնով

Այսպիսով, «հավասարաչափ հեռու» քաղաքական գործիչների թեկնածու կարող են դառնալ դեռևս այդ կարգավիճակում չերևացող կերպարները։

Այս համատեքստում արժե ուշադրություն դարձնել գեներալ Օնիկ Գասպարյանի կերպարին։ Կադրային զինվորականը, որը նախկինում քաղաքական մարտադաշտերում չէր նկատվել, 2021թ․-ի փետրվարին վարչապետի դեմ իր «ֆրոնդայով» որոշակի համբավ ստեղծեց իր համար։ Եվ Գասպարյանի հայտնիությունն աճում է նրա կարգավիճակի որոշման շուրջ իրավաբանական դատավարությունների շնորհիվ։

Իսկ այդ դատավարությունները ցույց են տալիս, որ դատական ատյաններն ամենևին ոչ միշտ և ոչ ամեն հարցում են պատրաստ հետևել վարչապետի կարծիքին (հաջորդ ընտրություններում ևս մեկ պոտենցիալ վտանգ նրա համար)։ Իսկ Գասպարյանը, զուգահեռների ամբողջ հարաբերականությամբ հանդերձ, կարող է խաղալ «հայկական Ալեքսանդր Լեբեդի» դերը, այսինքն՝ զինվորականի, որը հեղաշրջման կամ այլ անօրինական գործողության չի գնացել, բայց պատրաստ է զինվորական համազգեստը փոխարինել քաղաքական գործչի կոստյումով։

Եվ վերջինը (թվով, բայց ոչ կարևորությամբ)։ Ապագա ընտրությունների մասնակիցների թվում, ամենայն հավանականությամբ, չի լինի Արմեն Սարգսյանի գլխավորությամբ միավորում։ Բայց նրա դերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով ճգնաժամի կարգավորման տարբերակով դուրս գալու գործում բարձր է ։ Փաստացի, լուրջ իշխանական լիազորություններ չունենալով՝ պետության ղեկավարը առանցքային մեդիատոր է դարձել իշխանությունների և ընդդիմության բանակցություններում։ Եվ երևում է՝ նա դեռ իր խոսքը կասի։

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Լրահոս
0