00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախընտրական խայծ է. Փաշինյանի` ակադեմիական քաղաքի գաղափարն այժմ իրատեսական չէ. Մխիթարյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Բաժանորդագրվել
Կրթության ոլորտի փորձագետը խոսել է վարչապետի` ակադեմիական քաղաք հիմնելու գաղափարի մասին։ Ատոմ Մխիթարյանը նշում է` իշխանության վարած քաղաքականությանը կրթության ոլորտում ամենևին էլ այդ մասին չի խոսում։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ակադեմիական քաղաք հիմնելու մտադրության մասին հայտարարությունն ընդամենը նախընտրական խայծ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Մարտի 17-ին վարչապետն այցելել էր ԿԳՄՍ նախարարություն և հայտնել, որ կարևորում է ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որը ենթադրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևանի կենտրոնից տեղափոխում` ցանկալի է առհասարակ մայրաքաղաքից դուրս։

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Մեզ գիտություն պետք չէ՞. 3 տոկոսի չափով ֆինանսավորումը չեղարկում են ծածկադմփոցի նման

Մխիթարյանը կարծում է, որ ակադեմիական քաղաք հիմնելու գաղափարը լավն է։ Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ավանները, որտեղ տարբեր երկրներից, մարզերից եկած ուսանողները և՛ բնակվում են, և՛ սովորում, ապահովում է այն միջավայրը, որը կարող է շատ արդյունավետ լինել գիտության զարգացման, կրթության և գիտության կապի համար։

«Միաժամանակ, այդ ավաններում լինում են նաև տարբեր ձեռնարկություններ, որոնք կապ են ստեղծում համալսարանների հետ, և ուսանողները հնարավորություն են ունենում ինչպես պրակտիկայի գնալ, այնպես էլ կրթության ավարտից հետո աշխատանքի անցնել։ Սակայն մեզ հայտնի է գործող կառավարության ձեռագիրը, ուստի փորձ է արվում նման նախաձեռնություններով գայթակղել ապագա ընտրողներին»,–ասաց Մխիթարյանը։

Նա նշեց` ակադեմիական քաղաք հիմնելն իրատեսական չէ հիմա, քանի որ, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կփոխվի ամռանը և խոստումներն օդից կախված կմնան։

Հրաշքների սպասել պետք չէ. ԿԳՄՍ նախարարը` գիտության համեստ ֆինանսավորման մասին

Կրթության փորձագետը նշում է, որ գաղափարներ բոլորն էլ կարող են հայտնել, սակայն պետք է նայել, թե դրանք ինչքանով կապ ունեն արտահայտողի ընտրած ուղեգծի հետ։ Այն քաղաքականությունը, որ վարում է իշխանությունը կրթության և գիտության ոլորտում, ըստ Մխիթարյանի, միանշանակ փաստում է, որ որևէ կապ չունի ակադմիական քաղաք հիմնելու գաղափարի հետ։

Кироваканский химический комбинат (ныне ЗАО Ванадзор-Химпром) в городе Кировакане (сейчас Ванадзор) - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Անտեր մնացած գիտություն, կամ ինչպես են գոյատևում հայաստանյան քիմիկոսները

«Քանի որ բոլոր հասարակություններում մտավորականները հիմնականում ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, ապա ակադեմիական քաղաք հիմնելու գաղափարը նախընտրական հայտարարություն էր։ Դա արվեց, որպեսզի մտավորականության շրջանում որոշակի արդյունք գրանցվի»,–ասաց Մխիթարյանը։

Մասնագետը նշեց, որ եթե լուրջ մոտենանք հարցին, ապա հնարավոր է նվազագույն ռեսուրսներ ծախսելով ունենալ գիտական ավան։ Ավելին, Խորհրդային տարիներին նման փորձ արվել է. 1970-ականներին Աշտարակի մոտ` դեպի Էջմիածին տանող ճանապարհին, Գիտավանն էր ստեղծվել, որի շուրջ մի քանի հետազոտական ինստիտուտներ էին հավաքվել, հիմնականում ֆիզիկայի բնագավառի։

«Պետք չի դա մեր վզին փաթաթել». նախարարը դպրոցականների` հանրահավաք գնալու մասին

Հիշեցնենք, որ  մարտի 11-ին կառավարությունը որոշեց չեղարկել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում էր, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար 2002 թվականից սկսած պետությունը միջոցներ է հատկացնում պետբյուջեի տարեկան ծախսային մասի 3 տոկոսից ոչ պակաս չափով: Այդ միջոցները պետք է ուղղվեին բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանը, գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը: Ի դեպ, սա չզեկուցվող հարցերի շարքում էր դասվել։

Լրահոս
0