Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունն իհարկե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր` արտահերթ ընտրությունների օր նշանակելու վերաբերյալ։ Սակայն կան թեմաներ, որոնք միշտ հասարակության օրակարգում են։
Արցախյան վերջին պատերազմի վերքերը շարունակում են արյունահոսել։ Հաշմանդամների սպորտի ֆեդերացիայի մարզադահլիճում վիրավոր զինծառայողները մարզվում են ու չեն դադարում պայքարը` ավելի լավ կյանքի, ավելի լավ Հայաստան ունենալու համար։
Հետո այցելում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այստեղ ամփոփված քաջերն իրենց կյանքի գնով մեզ համար ապրելու իրավունք վաստակեցին։
Իսկ սահմանամերձ գյուղերում էլ մարդիկ իրենց ապահովության գնով են մեզ` քաղաքաբնակներիս անվտանգությամբ ապահովում։
Ինչպես նախորդող շաբաթների ընթացքում, այնպես էլ անցնող շաբաթ Երևանում շարունակվեցին ընդդիմության հանրահավաքները։
Անցնող շաբաթվա ընթացքում բարձրաստիճան հյուր էլ ունեցանք։ Տարածաշրջանային այցով Բաքու, ապա Երևան ժամանեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։
ՀՀ քրդական համայնքը մարտի 19-ին բողոքի խաղաղ ակցիա անցկացրեց Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով պաշտոնական տեղեկատվություն քրդական ազատագրական շարժման առաջնորդ, Թուրքիայում ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ:
«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին
Դե իսկ Երևանի Տիգրան Մեծի փողոցում`Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջևում ընթացող շինարարությունը, տաղավարների կառուցումը անհանգստացրեց մանրավաճառներին, քանի որ մտածում էին` դա կարող է պատճառ հանդիսանալ, որ իրենց հանեն այդ տարածքից։
Այս ու այլ իրադարձությունները՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։