00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում էի իմ երգով ուժ տալ զոհվածների ծնողներին». ի՞նչ է խոստացել Սոնան վիրավոր տղաներին

© Sputnik / Asatur YesayantsПевица Сона
Певица Сона - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Բաժանորդագրվել
«Հայաստանի ձայնը» նախագծում ժյուրիի կազմում հանդես գալուց հետո (2012թ.) երգչուհի Սոնան շատ հաճախ է հայրենիք գալիս, իսկ այժմ` պատերազմից հետո, իր հոգու պարտքն է համարում ամեն ինչ անել, որպեսզի վիրավոր զինծառայողները բնականոն կյանքին վերադառնան։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի– Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Սոնան (Սոնա Սարգսյանը), որին հայ հանդիսատեսի հիշում է նաև «Մեր բակից», պատերազմից հետո առաջին անգամ որոշեց բեմ բարձրանալ հանուն հայ զինվորի ու զոհված տղաների հիշատակի։

Sputnik Արմենիան երգչուհու հետ զրուցել է ստեղծագործական գործունեության 30-ամյակի, նախատեսվող համերգային ծրագրերի, պատերազմից հետո զինվորների ու նրանց ծնողների առաջ ելույթ ունենալու հոգեբանական դժվարության ու հայ ժողովրդի միասնական լինելու կարևորության մասին։

30 տարի բեմում

Երգչուհի Սոնան մեծ ճանաչում ստացավ 1991 թվականին, երբ  Մոսկվայում մասնակցեց «Утренняя звезда»  մրցույթին և դուրս եկավ եզրափակիչ: Քանի որ այդ տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիր կար, և մարդիկ հազվադեպ էին կարողանում հեռուստացույց դիտել, երգչուհին հայ հանդիսատեսին ավելի հայտնի դարձավ 1996 և 1997 թվականներին, երբ նկարահանվեց Միքայել Դովլաթյանի «Մեր բակը», «Մեր բակը 2» ֆիլմերում:

Участник последней карабахской войны Саркис Арутюнян (справа) борется с подполковником Саркисом Степаняном в спортзале Легенды Федерации спорта инвалидов РА - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին

«Մինչ օրս, երբ ինձ տեսնում են, ասում են՝ բա Մկոն ո՞ւր է։ Օրեր առաջ «Մեր բակի» 25 –ամյակն էր, հավաքվել էինք բոլորս ու զարմանում էինք, թե ոնց ստացվեց այդ մութ ու ցուրտ տարիներին ժողովրդին այդքան լույս ու ջերմություն տալ։ Մինչև հիմա մարդիկ հաճույքով են «Մեր բակը» նայում »,–ասում է Սոնան։

Իր ստեղծագործական գործունեության 30-ամյակին Սոնան դեռ նախորդ տարվա սկզբից էր նախապատրաստվել, սակայն սկզբում կորոնավիրուսը, ապա պատերազմը խափանեցին բոլոր ծրագրերը։

«Այս տարի, եթե ամեն ինչ հաջող լինի, պատրաստվում եմ մենահամերգ ունենալ Հայաստանում, Մոսկվայում, նաև Արցախում... Բայց չէի կարող տարին բարեգործական համերգով չսկսել»,–ասում է երգչուհին:

Հոգու պարտք

Պատերազմից հետո երգչուհին իր մեջ ուժ գտավ հայրենի հողում նորից բեմ բարձրանալու։ Նա որոշեց այս տարվա իր առաջին համերգը նվիրել Արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհվածների ու անհետ կորածների հարազատներին։ Բարեգործական համերգը սկսելու մի նախապայման կար. պետական ոչ մի աջակցություն չպետք է լինի, ոչ մի մեծահարուստ իր լուման չպետք է ունենա համերգի կայացման գործում։

Մարտի 13–ին Արամ Խաչատրյանի համերգասրահը լեփ–լեցուն էր։ Վիրավոր տղերք էլ շատ կային։ Մեծ դժվարությամբ, բայց եկել էին համերգին ներկա լինելու։

© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Սոնան
«Ուզում էի իմ երգով ուժ տալ զոհվածների ծնողներին». ի՞նչ է խոստացել Սոնան վիրավոր տղաներին - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Երգչուհի Սոնան

«Հոգուս պարտքն էր։ Ես ասելիք ունեի էդ տղերքին։ 30 տարվա մեջ ես շատ համերգներ եմ ունեցել, բայց այս մեկը բոլորից տարբերվեց իր էմոցիաներուվ, ուղղակի ուզում էի իմ երգով մի փոքր ուժ տալ  նրանց։ Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ վիրավոր տղերքը, զոհվածների մայրերը բեմ բարձրացան ու գրկեցին ինձ։ Անչափ հուզվել էի, բայց զսպում էի արցունքներս, դրանք մնացել էին համերգի նախապատրաստական փորձերում։ Ես ինձ խոսք էի տվել, որ համերգին չպետք է լաց լինեմ։ Գրկել եմ տղաներին ու ասել, որ  ամոււսնանան՝ գալու եմ իրենց հարսանիքին երգեմ»,–հուզվում է երգչուհին։

Հետո հայտարարում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմի մասնակիցները բնականոն կյանքին վերադառնան։

Համացանցը մեր տունը քանդեց

Երգչուհին վստահ է, որ հայ ժողովրդի պատմության վճռական ժամանակներում մեր միասնականությունը խարխլվել է։

«Հայի ուժն իր միասնության մեջ է։ Եթե  մենք իրար թև ու թիկունք լինենք, մի բռունցք դառնանք, ոչ ոք մեզ չի հաղթի։ Հիշեք պատերազմի օրերը, երբ ողջ հայությունը աշխարհի բոլոր ծայրերում ոտքի ելավ»,–ասում է երգչուհին։

Арсен Аветисян с невестой Мариам Кочарян в свадебном салоне - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
«Արնաքամ էի լինում. տաք օր էր, բայց ահավոր մրսում էի»․ աչքը կորցրած զինվորն ամուսնանում է

Հետո հավելում, որ այժմ այդ միասնականությունը պակասել է, ու հայը հայի դեմ է դուրս եկել, մարդիկ քաղաքական տարբեր հայացքների համար իրար վերջին խոսքերով անպատվում են։

«Ես քաղաքականությունից չեմ կարող խոսել, քանի որ դրանից ոչինչ չեմ հասկանում։ Բայց այսօր հայ ազգի կեսից ավելին սոցցանցերում քաղաքագետ է։ Էս համացանցը մեր տունը քանդեց»,–ասում է Սոնան։

Նա իր օրինակով ցույց է տալիս, որ մշակութային գործիչը չպետք է խառնվի քաղաքականությանը. նա ոչ թե անտարբեր է, այլ որովհետև դա իրենը չէ, ինքը դրանից գաղափար չունի։

«Մշակութային գործիչները կարող են խաղաղություն քարոզել։ Դա է մեր առաքելությունը, որովհետև պատերազմն անտանելի է։ Իմ կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի հասարակ ժողովուրդը պատերազմ չի ուզում, մնացածը քաղաքականություն է։ Մենք պետք է սեր քարոզենք, դա միայն մեզ կփրկի»,–ասում է նա։

«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը

Սոնան վստահ է, որ մշակութային գործիչները միայն մի դեպքում պետք է ոտքի ելնեն, ու ողջ ազգը նրանց պետք է միանա` դա գերիների խնդիրն է։ Պետք է միանան ու պահանջեն, որ Ադրբեջանը վերադարձնի հայ գերիներին, մնացած բոլոր քաղաքական խաղերին ինքը մասնակցել չի ցանկանում։

Լրահոս
0