ԵՐԵՎԱՆ, 21 մարտի– Sputnik. Իրանի հարավ-արևելքի Սարավան քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով` զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` 3–ը։
Տեղեկությունը հայտնում է Iran լրատվական գործակալությունը` հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը (КСИР)։
«Ահաբեկչական խմբավորման կողմից Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան քաղաքի բնակավայրերից մեկի հրապարակում կազմակերպվել է պայթյուն: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:30-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքներ են տարվում ահաբեկչությունը բացահայտելու ուղղությամբ։