00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Տեր–Պետրոսյանին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Բաժանորդագրվել
Վարչապետն Արագածոտնի մարզի բնակիչներին հետ հանդիպման ժամանակ նշեց` իրեն կարող է դատել միայն ժողովուրդը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ժողովրդի տված վստահությունը չի անարգելու երկրից փախուստով։ Փաշինյանը նման հայտարարություն արեց այսօր Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ կատարած այցի ընթացքում ունեցած իր ելույթում` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Մարտի 15-ին Տեր–Պետրոսյանը հայտարարություն էր տարածել ու ասել` թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա թեկուզ ժամանակավոր ապաստանումն արտերկրում:

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր «փառահեղ» կարիերայի ընթացքում 2 անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել։ Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել։ Եթե ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, խոնարհ կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Փախնողները թող մտածեն փախչելու մասին, որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց` իրեն կարող է դատել միայն ժողովուրդը, ուրիշ ոչ ոք նման իրավունք չունի։

Премьер-министр Никол Пашинян общается с жителями села Неркин Базмаберд во время рабочего визита в Арагацотнскую область (20 марта 2021). Неркин Базмаберд - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են` Հայաստանում արյուն հեղվի. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը հայտարարության մեջ նշել էր, որ համաձայն է նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների:

Տեր–Պետրոսյանը կարծում է` վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը:

Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել ու հայտնել` հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ կկատարվեն։

Լրահոս
0