00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական ապրանքները շարունակում են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով

© Sputnik / Aram NersesyanЭтикетка на турецкой одежде
Этикетка на турецкой одежде - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
Թուրքիայում արտադրված հագուստն ու կոշկեղենը շարունակում են հայտնվել հայկական շուկայում։ Տեղի գործարարները տարբեր հնարքների են դիմում իրենց բիզնեսը շարունակելու համար, չնայած նրան, որ այս տարվա հունվարի 1-ից հարևան երկրից ապրանքների ներմուծման արգելք է գործում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ձեռնարկատերերից ոմանք Made in Turkey պիտակները փոխում են Made in China-ով, մյուսները նույն թուրքական ապրանքը ներկրում են Ռուսաստանից, կան նաև այնպիսիք, որոնց հաջողվում է ապրանքը ներմուծել անմիջապես հարևան երկրից։ Իհարկե՝ շրջանցիկ ճանապարհով։

Тадевос Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
ՌԱԴԻՈ
Թուրքական ապրանքների արգելք, թե ապաշրջափակում. կառավարության հակասական հայտարարությունները

Մենք կապ հաստատեցինք Հայաստանում ներկայացված թուրքական հագուստի խոշոր ապրանքանիշերից մեկի տնօրենի հետ, որի անունը չենք նշի պարզ պատճառներով։ Գործարարը դեռ 1,5 ամիս առաջ չգիտեր, թե ինչ է անելու։ Սակայն այժմ նա խոստովանում է, որ աշխատում են նախկինի պես։ Հարց՝ ինչպե՞ս։

Ստացվում է, որ թուրքական ապրանքը շարունակում է հայտնվել հայկական շուկայում, սակայն արդեն շրջանցելով կառավարության որոշումը, ըստ որի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գործում է կես տարի ժամկետով։ Ավելին, Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է հանդես գալ արգելքը երկարացնելու առաջարկով։

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին մեղադրել չի կարելի, չէ՞ որ այլապես նրանք կզրկվեն եկամտի աղբյուրից։

Տնտեսական գիտությունների դոկտոր Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ նման օրենքի իրականացման համար լուրջ քայլեր էր անհրաժեշտ ձեռնարկել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ իսկզբանե դա քաղաքական որոշում էր՝ կապված վերջին արցախյան պատերազմի հետ, որում Թուրքիան ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին։

«Նախ, անհրաժեշտ էր այլընտրանք ստեղծել գործարարների համար, որպեսզի Թուրքիան հնարավոր լիներ փոխարինել այլ երկրներով։ Այսինքն ռեալ հնարավորություններ ստեղծվեին մեզ համար ավելի բարեկամական պետություններից ներմուծում իրականացնելու։ Երկրորդը՝ գնահատել մեր երկրի ներուժն ու հայրենական արտադրություն գործարկել։ Դրա համար հստակ պետական ծրագիր էր անհրաժեշտ, որը, ըստ էության, չկար ու հիմա էլ չկա», - ասաց փորձագետը։

Թուրքական ապրանքների ներկրման փորձեր արվում են. ՊԵԿ պաշտոնյան՝ բացահայտված դեպքերի մասին

Նրա խոսքով՝ բոյկոտի ու արգելքի կիրառման պահից բավական ժամանակ է անցել, սակայն ներկրողները այդպես էլ պետական աջակցություն չստացան։ Բայց չէ՞ որ այս ժամանակահատվածում պետք էր առավելագույնս արդյունավետ գործել։

Միևնույն ժամանակ նա համոզված է, որ այդ ուղղությամբ այդպես էլ որևէ ծրագիր չի իրագործվելու ներկայիս իշխանությունների կողմից, չնայած նրան, որ տեղական արտադրանքի խթանումը կհանգեցներ ընդհանուր տնտեսության զարգացմանը։

Որպես օրինակ նա բերում է նույն Թուրքիան, որը հագուստի և կոշիկի արտադրության համար հումք և նույնիսկ հաստոցներ է գնում Չինաստանից։

«Ինչո՞ւ մենք չենք կարող նույն կերպ համագործակցել մեզ բարեկամ երկրի հետ», - հարցադրում է անում Ավետիսյանը։

Նրա կարծիքով՝ տրամաբանական է, որ ստեղծված իրավիճակում տնտեսվարող սուբյեկտներն այս կամ այն ճանապարհով շարունակում են ներմուծել ու վաճառել ապրանքը, թեկուզ և ոչ նախկին ծավալներով։

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ ուղղված համապատասխան պետական մարմիններին, որոնք պարտավոր են հետևել կառավարության որոշման կատարմանը։

«Եթե թուրքական ապրանքը հայտնվում է շուկայում, ապա ինչպե՞ս է իրականացվում վերահսկողությունը։ Դրանից կարելի է եզրակացնել, որ կամ այդ մարմինների աշխատանքն արդյունավետ չէ, այսինքն նրանք պարզապես չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները և վերահսկողություն իրականացնել, կամ էլ նրանք գիտակցաբար են աչք փակում տեղի ունեցողի վրա», - եզրահանգեց տնտեսագետը։

Помощник председателя Коллегии ЕЭК Ия Малкина - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2021
ԵԱՏՄ երկրները կարող են պայքարել թուրքական ապրանքներից ազատ Հայաստանի շուկաների համար

Նա հավելեց, որ այստեղ ևս մի խնդիր է առաջնում, չէ՞ որ ոչ բոլոր գործարարներին է հաջողվում  շարունակել ներմուծումը, այլ միայն նրանց, ովքեր առավել «ճարպիկ ու աչքաբաց են»։

Ստացվում է, որ օրինապաշտ գործարարները զրկվում են իրենց աշխատանքից, այն դեպքում, երբ մյուսները, օրինակ՝ իշխանության ֆավորիտները կամ նրանց շրջապատի ներկայացուցիչները,  գերշահույթի հնարավորություն են ստանում։

«Խոսքը նրանց մասին է, ովքեր հանդես են գալիս Թուրքիայի  և Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության օգտին։ Այդպիսիք կան և՛ բարձրագույն ղեկավար մարմիններում, և՛ մասնավոր հատվածում։ Խոսքս ոչ թե փոքր ձեռնարկատերերի մասին է, այլ հակառակը, նրանց, ովքեր բիզնեսում արդեն իսկ մենաշնորհային դիրքեր ունեն», - հավելեց նա։

Այդպիսով՝ արգելքը կա, սակայն այն ոչ բոլորի համար է գործում։ Ավետիսյանի խոսքով՝ դա մտահոգվելու լուրջ առիթ է ստեղծում։ Առավել ևս, որ նման իրավիճակը բացասական տնտեսական հետևանքներ ունի։ 

Վերջում փորձագետը նշեց, որ ոչ բոլորի համար գործող օրենքները հայկական բիզնեսում է’լ ավելի մեծ մենաշնորհացման են հանգեցնում։

Լրահոս
0