00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի ջանքերի շնորհիվ սահմանային վանքերի անվտանգությունն ապահովված է․ Գարեգին Բ

© Photo : Facebook / Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeЕго Святейшество Гарегин II провел встречу с группой ведущих специалистов РФ по случаю 100-летия Московского договора (19 марта 2021). Еревaн
Его Святейшество Гарегин II провел встречу с группой ведущих специалистов РФ по случаю 100-летия Московского договора (19 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Ադրբեջանի քայլերը կարժանանան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի պատշաճ գնահատականին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Մայր աթոռում ընդունել է 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցներին։ Ներկա են եղել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ռուսաստանցի մի շարք առաջատար մասնագետներ։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վեհափառն իր գոհունակությունն է հայտնել այս նախաձեռնության կազմակերպման առիթով։ Նա ընդգծել է նման պատմական իրադարձությունների համատեղ վերարծարծման կարևորությունը, ինչը նաև նպաստում է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների և փոխգործակցության առավել սերտացմանը։

Монастырский комплекс Дадиванк перед вступлением в силу соглашения о передаче земель - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս

«Անդրադարձ կատարելով արցախյան պատերազմին՝ Նորին Սրբությունը ներկայացրեց պատճառված վնասները, խոսեց հայրենիքի կորստյան ցավի և առկա մարտահրավերների, միջազգային հանրության արձագանքի մասին։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց ՌԴ իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման գործում ներդրած ջանքերի առնչությամբ՝ Արցախի շուրջ առկա խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը Դադիվանքի վանահայր է նշանակվել

Հայրապետը տեղեկացրել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Դադիվանքի հոգևոր կյանքի ու սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը։ Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է նաև գրավված և հանձնված տարածքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ որդեգրված քաղաքականությանը, մասնավորապես՝ պատմական հուշարձանների և սրբավայրերի ավերման, անարգման ու պղծման, հայկական ինքնության ոչնչացման դեպքերին։ Նա հույս է հայտնել, որ այդ քայլերը կարժանանան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի պատշաճ գնահատականին։

Հանդիպման վերջում կաթողիկոսը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ Մայր աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին ու Հայաստանում ներքաղաքական կյանքի զարգացումներին։

Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում

Լրահոս
0