00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԶՊ նոր ծրագիրը միտված է նախևառաջ գործնական հմտությունների ձեռքբերմանը. Կարապետյան

Բաժանորդագրվել
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկայի վերաթարմացված ծրագրին և նորարություններին։

Արթուր Կարապետյանի դիտարկմամբ`առարկայի ծրագրային վերաթարմացումը պայմանավորված է ոչ միայն ժամանակաշրջանի մարտահրավերներով ու մեր տարածաշրջանում առկա իրավիճակով, այլև այն հանգամանքով, որ ծրագիրն անցել է պարբերաբար վերաթարմացումների հունով, 1990-ական թվականներին առանձին իրավական ակտեր են մտել գործողության մեջ, իսկ 2011 թվականից ի վեր գործում են առկա դասագրքերը։   

Боевая тренировка граждан в центре Искусство выживания - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2020
Ռազմագիտության չափորոշիչները պետք է վերանայել. ի՞նչ է պետք սովորեցնել ապագա զինվորներին

Ռազմավարժարանի փոխտնօրենը մասնավորապես անդրադարձել է ՆԶՊ ծրագրում ներառված հոգեբանական և ինժեներական պատրաստության դրույթներին, ինչպես նաև հանրակրթական դպրոցներից դուրս նախատեսված գործնական պարապմունքներին։

«Այս տարի կփորձարկվեն առաջին ռազմամարզական ճամբարի գործնական պարապմունքները, որոնց շրջանակներում երեխաները 12 օր կլինեն ճամբարում, սեփական ուժերով անմիջականորեն կիրականացնեն ռազմագիտական բոլոր գործողությունները` ծանոթանալով և՛ տեղագրությանը, և՛ մարտավարությանը, ինչպես նաև կանցնեն կրակային պատրաստություն։ Այդ ամենը նպատակաուղղված է նախևառաջ գործնական հմտությունների ձեռքբերմանը»,– նշեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փոխտնօրենը։

Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը

Կարապետյանի խոսքով` մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսումնական ծրագիրը մատուցող կադրերի խնդիրին և արդեն իսկ գործընթացում ընգդրկված են պահեստազորի փորձառու սպաներ` գնդապետներից մինչև կապիտաններ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցել աշակերտներին։      

Դպրոցականները 12 օր բանակային կյանքով կապրեն. ինչ անել ծրագիրն արդյունավետ դարձնելու համար

Լրահոս
0