00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գերիներն Ադրբեջանում դաժան վերաբերմունքի են արժանանում. Human Rights Watch

© Sputnik / Aram NersesyanПленные спускаются по трапу самолета в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн
Пленные спускаются по трапу самолета в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը հարցում է անցկացրել 4 նախկին ռազմագերիների շրջանում։ Նրանք դաժան վերաբերմունքի են ենթարկվել Ադրբեջանում:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Հայ գերիները դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկվում Ադրբեջանում պահման տարբեր կետերում։ Տեղեկությունը հայտնում է Human Rights Watch-ը:

Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է անհապաղ հետաքննի բոլոր նման դեպքերն ու դիմումները, մեղավորներին պատասխանատվության ենթարկի։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկացնի հայկական կողմի բոլոր այն անձանց գտնվելու վայրի մասին, որոնց վերջին տեղեկությունները Ադրբեջանում գերի լինելու մասին են:

Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
249 գերիներից 112-ին Ադրբեջանը չի կարողացել նույնականացնել այնտեղ պահվող անձանց հետ

«Դա ռազմական հանցագործություն է։ Մտահոգիչ է նաև այն, որ մի շարք անհետ կորած հայ զինվորներին վերջին անգամ տեսել են ադրբեջանական գերության մեջ, սակայն ադրբեջանական կողմը նրանց մասին տեղեկություններ չի տրամադրում», - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլյամսոնը։

Կազմակերպությունը զրուցել է չորս նախկին գերիների հետ, որոնք նկարագրել են իրենց` գերության մեջ գտնվելու ընթացքը։ Նրանք բոլորն ասել են, որ իրենց հաճախ ու երկար ծեծի են ենթարկել։ Նրանցից մեկը պատմել է, թե ինչպես են իրենց ծակել երկաթե ձողով, մյուսը՝ ինչպես են հոսանքահարել, երրորդը՝ ինչպես են կրակայրիչով այրվածքներ հասցրել։ Գերության առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր են տվել և գրեթե սնունդ չեն տվել։

Սոցիալական ցանցերում տասնյակ տեսանյութեր են հրապարակվել, որոնք պատկերում են ադրբեջանցի զինվորականների դաժան վերաբերմունքը հայ գերիների նկատմամբ: HRW-ն ուսումնասիրել է ավելի քան 20 նման տեսանյութ՝ հաստատելով դրանց իսկությունը, զրուցելով նախկին գերիների ու դեռևս գերության մեջ գտնվող անձանց հարազատների հետ։ Կազմակերպությունը ծանոթացել է տուժածների բժշկական փաստաթղթերին։

Հայտարարության մեջ նշվում է, որ գերիների ճշգրիտ թիվը դեռ պարզ չէ։ Փետրվարի վերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը խնդրել էր միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Իր հայտարարության մեջ հայկական կողմը հիշատակել էր 240 գերիների ու քաղաքացիական պատանդների մասին։ Հայաստանի պաշտոնական մարմինները հայտարարում են, որ Ադրբեջանը վերադարձրել է 69 ռազմագերու ու քաղաքացիական անձանց:

Լատվիայի մշակութային գործիչները կոչ են արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Գերիները նշում են, որ առանձին դեպքերում ադրբեջանցի զինծառայողները նրանց առաջին օգնություն են ցուցաբերել կամ ցավազրկող են տվել, սակայն նման դեպքերը եզակի բնույթ են կրում ու կախված են բացառապես առանձին սպաների կամքից:

Նախկին գերիներից մեկն ասել է, որ գերի է ընկել հոկտեմբերի 15-ին, Հադրութ քաղաքի ծայրամասում։ Ադրբեջանցի սպան վիրակապ է դրել, ջուր տվել, տարել ադրբեջանական դիրքեր ու զինվորներին հրամայել նրան ձեռք չտալ։ Սակայն մեքենայում, որով նրան տեղափոխել են Բաքվի հիվանդանոց, կապել են, ձեռնաշղթաներ են հագցրել և գցել հատակին։ Ճանապարհին նրան ծեծել են, կրակայրիչով այրվածքներ հասցրել, մետաղյա ձող տաքացրել ու մեջքին քսել։ Նա կորցրել է գիտակցությունը։ Հիվանդանոցում նրան գցել են մահճակալի վրա՝ ձեռնաշղթաներով գամելով դրան։ Երկու պահակները, որոնք շուրջօրյա հետևում էին նրան, մի քանի անգամ ծեծել են, երբ բժիշկները նրա կողքին չեն եղել։

Анна Нагдалян - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Ադրբեջանում առնվազն 188 հայ գերի կա. ԱԳՆ խոսնակը հակադարձել է Բայրամովին

Փետրվարի 22-ին, երբ Human Watch-ի ներկայացուցիչները զրուցել են նրա հետ, այրվածքներից սպիները դեռ երևում էին։

Նշված չորս ռազմագերիներից երեքը մի քանի օր անցկացրել են անհայտ շենքում։ Նրանց ձեռնաշղթաներով ամրացրել են ռադիատորին, որպեսզի չկարողանան պառկել հատակին։ Ներքնակներ և վերմակներ չեն տվել։ Օրը մեկ անգամ տարել են զուգարան, որտեղ նրանք կարողացել են ջուր խմել։ Ոչ մի այլ ջուր կամ սնունդ չեն տվել։ Նրանցից ոչ մեկին ոչ մի կերպ չեն բուժել, իսկ ռազմական ոստիկանության սպաները հաճախ են մտել նրանց մոտ ու ծեծի ենթարկել։

Դրանից հետո գերիներին ուղարկել են Բաքվի ազգային անվտանգության նախարարություն։ Մի քանի շաբաթ նրանց հարցաքննել են, կերակրել օրական երեք անգամ, չնայած չափաբաժինները փոքր էին, իսկ սնունդը` վատ որակի։ Բժիշկները նրանց առաջին օգնություն են ցուցաբերել։ Բայց հարցաքննությունների արանքում նրանց մի քանի անգամ ծեծել  են։ Բացի այդ, սպառնալիքի տակ նրանցից պահանջել են տեսախցիկի առաջ ասել, որ իրենց ստիպել են գնալ պատերազմի ու որ «Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է»։

Մտածեցի, որ ադրբեջանցիները մեզ ողջ–ողջ այրելու են. Մարալը պատմել է` ինչպես են գերի ընկել

Նշենք, որ հայկական կողմը շարունակում է պայքարել գերիների ու պատանդների վերադարձի համար։ Բանակցություններն ընթանում են Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։

Լրահոս
0