ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Facebook, Instagram և WhatsApp սոցիալական ցանցերի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել։ Telegram-ի իր ալիքում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ խնդիրը չի շրջանցել նաև հայաստանյան օգտատերերին:
«Facebook, Instagram, Messenger, Whatsapp, Instagram՝ բոլորը «կախված են», գլոբալ խնդիր է», - գրել է նա:
Downdetector կայքը հետևում է ինտերնետ-ռեսուրսների խափանումներին, հաղորդում է, որ խափանումը տեղի է ունեցել 21:00-ի սահմաններում, և այժմ սերվերների աշխատանքն աստիճանաբար վերականգնվում է։
Սոցիալական ցանցերում խնդիրների մասին տարբեր երկրներից են բողոքներ ստացվել, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Լեհաստանից և այլն։
Օգտատերերի 90%-ը դժգոհում էր Facebook-ի աշխատանքից, օգտատերերի 56%-ը դժգոհում էին Instagram-ի՝ ներբեռնման հետ կապված խնդիրներից, իսկ WhatsApp-ի օգտատերերի 95%-ը չի կարողացել միանալ սերվերին: Հիշեցնենք, որ WhatsApp-ի աշխատանքի վերաբերյալ բողոքներ են ստացվել նաև փետրվարի 8-ին:ց
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին խնդիրներ էին արձանագրվել Google որոնողական համակարգում։ Այն ժամանակ գլոբալ խափանում էր նկատվում, «կախված էր» գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ Youtube-ը և Gmail փոստային ծառայությունը։ Խնդիրներ են նկատվել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրոպայի այլ երկրների օգտատերերի մոտ։