ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայ երկու ըմբիշներ Բուդապեշտում անցկացվող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ են դուրս եկել։
Նրանցից մեկը 57 կգ քաշային Արսեն Հարությունյանն է, որը քառորդ եզրափակիչում 10։5 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Բուդիաշվիլիին:
Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Յատցենկոյի հետ:
Սկանդալ, որ պտտվում է «Լոռիի» շուրջ. ինչո՞ւ ակումբը լքեց առաջնությունը
Կիսաեզրափակիչ հասած մյուս ըմբիշը 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն է, որը քառորդ եզրափակիչում մրցեց վրացի անվանի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի, ինչպես նաև 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ ու 6։4 հաշվով հաղթեց նրան։
Երկուսն էլ օլիմպիական ուղեգիր կստանան, եթե դուրս գան եզրափակիչ: