00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գազի ժամանակավոր մատակարարման հարցը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОАО "Газпром"
ОАО Газпром - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարման մասին հաղորդագրությունները տարակուսանք են առաջացրել Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունում:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն (GGTC) չի տիրապետում դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման ուղու ժամանակավոր փոփոխության մասին տեղեկատվությանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Լևան Տորոնջաձեն։

Газопровод высокого давления  - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Ավելի վաղ «Գազպրոմ էքսպորտը» տեղեկացրել էր, որ ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Դա կապված է «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների հետ։ Հենց այդ գազատարավ է գազը Ռուսաստանից Վրաստանի տարածքով մատակարարվում Հայաստան։

«Մենք դեռ նման տեղեկություն չենք ստացել։ Մեր մասով փոփոխություններ չկան։ Այս պահին գազի փոխանցումը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Հայաստան, իրականացվում է սովորական ռեժիմով», - ասաց Տորոնջաձեն։

Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ SOCAR-ը թույլ է տվել դեպի Վրաստան Ադրբեջանի տարածքով ռուսական գազի ժամանակավոր տարանցում իրականացնել վճարովի հիմունքներով: Համապատասխան տեղեկատվությունը գործակալության հետ զրույցում հաստատել է ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Գազն առայժմ չի թանկանա. «Գազպրոմ Արմենիան» ինքը կլուծի իր ֆինանսական խնդիրները

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ կապված` ռուսական կողմը դիմել է Ադրբեջանին` դեպի Վրաստան գազի ժամանակավոր տարանցում իրականացնելու խնդրանքով»,-ասաց նա:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն ու Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR,-խմբ.) մարտի 16-ին Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել: Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարի ռուսական հատվածում պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը մինչև Վրաստանի հետ սահմանը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով: 

Վերանորոգման աշխատանքները կարող են տևել մոտ երեք շաբաթ։ Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով։

«Գազպրոմ Արմենիայում» կրճատումներ են. բոլորի աշխատավարձը 20%-ով կպակասի

Լրահոս
0