00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրավորանքի համար` 3, զրպարտության համար՝ 6 մլն. Ալեն Սիմոնյանը վերանայել է իր նախագիծը

© Sputnik / Asatur YesayantsВице-спикер НС Ален Симонян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Вице-спикер НС Ален Симонян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Սիմոնյանի կարծիքով` լրատվամիջոցները, որոնք զրպարտություն են տարածում, հանցագործներ են, և զրպարտություններն ու վիրավորանքները Հայաստանում պետք է քրեականացվեն։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերանայել է զրպարտությանը եւ վիրավորանքին վերաբերող իր օրինագիծը, վիրավորանքի համար փոխհատուցումը դարձնելով` 3, զրպարտության համար՝ 6 մլն դրամ։ Օրինագիծը հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։

Ашот Меликян - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
ՌԱԴԻՈ
Վիրավորանքին ու զրպարտությանն առնչվող նախագիծը դեմ է խոսքի ազատությանը. Մելիքյան

Ավելի վաղ խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում էին վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 5 մլն–ի, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն-ից մինչեւ 10 մլն դրամի:

Արդարադատության նախարարությունն առաջարկել էր փոփոխություններ կատարել օրինագծում։ Սիմոնյանի կատարած փոփոխությունները նույնպես չէին բավարարել գերատեսչությանը։ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը առաջարկեց մինչև 2 միլիոն դրամ սահմանել վիրավորանքի համար, մինչև 3 միլիոն՝ զրպարտության համար:

«Եվրոպական դատարանը պնդում է, որ անհամաչափ բարձր փոխհատուցումները կարող են վնաս հասցնել խոսքի ազատությանը։ Քաղաքացիները, վախենալով, որ իրենց խոսքերը կարող են մեկնաբանվել որպես վիրավորանք կամ զրպարտություն, ձեռնպահ կմնան հասարակական կարևոր հարցերի քննարկումից», - նշել է փոխնախարարը։

Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց Դանիելյանի կարծիքի հետ ՝ կոչ անելով «չշփոթել խոսքի ազատությունը լկտի ստի եւ պատվիրված զրպարտության հետ»: Նրա խոսքով՝ կառավարության ներկայացուցիչը պետք է հասկանա, որ «թավիշի ժամանակն» անցել է։ Նա հիշեցրեց փոխնախարարին, որ բոլորովին վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շահել է դատական գործընթացը լրատվամիջոցների ներկայացուցչի դեմ՝ դրական գնահատական տալով նման պրակտիկային։

Ստեփան Գրիգորյանը զրպարտել է Յուրի Խաչատուրովին. դատարանը որոշեց` նա հրապարակավ կհայտնի

«Այն լրատվամիջոցները, որոնք զրպարտություն են տարածում, հանցագործներ են։ Ես կարծում եմ, որ այսօրվա Հայաստանում զրպարտություններն ու վիրավորանքները պետք է քրեականացվեն»,- նշել է փոխխոսնակը։

Օրենքի նախագծով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել մինչև 3 և 6 մլն դրամ։ Եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Լրահոս
0