00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկական երազանքն ու ոսկե ջիղը․ Ալեքսիս Օհանյանը նոր նախագիծ է ներկայացրել

© Sputnik / Aram NersesyanАлексис Оганян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван
Алексис Оганян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Սպորտային քարտեր հավաքելն ամենևին էլ զվարճանք չէ։ Գործարարը հույս ունի, որ մանկական լուսավոր հիշողությունները նոր հարթակի համար համընթաց քամի կդառնան։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Սպորտային քարտեր և հիշարժան իրեր հավաքելը կարող են լինել ոչ միայն մանկական զվարճանք, հոբբի և ժամանց, այլև շահավետ ներդրում։ Արագ աճող շուկան ավելի քան 10 մլրդ դոլար է գնահատվում։ Հենց այդ պատճառով Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հիմնադրամը որոշել է ներդրումներ կատարել այն հարթակում, որի վրա կարելի է ներդրումներ կատարել սպորտային քարտերի մեջ այնպես, ինչպես բաժնետոմսերի։ Տեղեկությունը հայտնում է Forbes-ը։

Ким Кардашьян посетила форум WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2021
Ամեն ինչ ըստ պայմանագրի. Քիմ Քարդաշյանը բաժանվում է

Հաջողակ գործարարը կարծում է, որ օրերս մեկնարկած սպորտային քարտերի առևտրի նոր հարթակը, որը կոչվում է Alt, կոլեկցիոն օբյեկտների աշխարհում կարող է դառնալ նույն ոսկե ջիղը, ինչպես Coinbase-ն է բիթքոյների աշխարհում։ Ալեքսիս Օհանյանը, որպես Seven Seven Six վենչուրային ընկերության (150 մլն դոլար արժողությամբ հիմնադրամով) հիմնադիր, ընդգրկվել է Alt-ի տնօրենների խորհրդում: Ընդհանուր առմամբ ավելի քան 30 մլն դոլար է ներդրվել։

Օհանյանը 2012-ի առաջիններից էր, ով հասկացավ Bitcoin-ի ուժը: Ըստ նրա, այն ժամանակ բիթքոյնի առաջատար ներդրողները կառավարվում էին պորտֆոլիոները աղյուսակների օգնությամբ, քանի դեռ Coinbase-ը ավելի հարմար հարթակ չառաջարկեց։ Գործարարը, ոըը ժամանակին նույնպես ստիպված է եղել կառավարել քարտերի անձնական հավաքածուն աղյուսակների օգնությամբ, կարծում է, որ աշխարհում նոր հարթակն այժմ ավելի քան արդիական է:

«Ես չէի կարող դադարել մտածել այն մասին, թե ինչպես է իմ ներդրումային փորձը Coinbase-ի միջոցով համատեղվում իմ, այսպես ասած, իռացիոնալ հիացմունքի հետ քարտերի՝ որպես ակտիվների դասի առաջ: Երեխա ժամանակ սիրում էի հավաքածուներ, սակայն բիթքոյնը այն չէ, ինչ ես կարող էի այն ժամանակ հավաքել։ Այդ պատճառով քարտերը շատ ավելի բնական ընտրություն էին թվում», - ասել է Օհանյանը։

Ես մեր հանդիպման առաջին օրն ասացի «այո». Շարապովան ամուսնանում է միլիոնատիրոջ հետ

Նա հույս ունի, որ մանկական լուսավոր հիշողությունները նոր հարթակի համար համընթաց քամի կդառնան։

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր սպորտային քարտի սիրահարի հավաքածուում կա իր մարգարիտը։ Ալեքսիս Օհանյանը ասել է, որ իր ներկայիս ֆավորիտը նորամուտը նշող խաղացողի (10 թողարկված քարտերից մեկը), նրա կնոջ, թենիսի չեմպիոն Սերենա Ուիլյամսի քարտն է:

Ակտիվների արդարացի գնահատման համար նոր հարթակում նույնիսկ մշակվել է գնագոյացման հատուկ մոդել, որը հաշվի է առնում պատմական գնահատականներն ու համադրելի օբյեկտների արժեքը: Alt փակ բետա տարբերակին մոտ 1000 մարդ է միացել մինչև մարտի 11-ի պաշտոնական պրեմիերան, ևս 5000 օգտատերեր սպասողների ցանկում էին։

ALT-ի հայտնվելը վկայում է այն մասին, որ բոլոր տեսակի ակտիվներում ներդրումներն ավելի ժողովրդավարական են դառնում։ Նման կարծիք է հայտնել ֆինանսական տեխնոլոգիաների վրա մասնագիտացած Bain Capital Ventures-ի գործընկեր Մերիթ Համերը:

«Ապագայում այն ամենը, ինչ արժեք ունի, կվերածվի արժեթղթերի տեսակի, որոնք հնարավոր կլինի բաժանել մասերի ու վաճառել բորսայում։ Պասիվ ներդրումներ կատարել գյուղատնտեսական հողամասում նույնքան հեշտ կլինի, որքան բաժնետոմս գնելը», - ասում է փորձագետը։

Алексис Оганян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2020
Անսպասելի շրջադարձ. Ալեքսիս Օհանյանի հայրը երազում էր, որ որդին ֆուտբոլիստ դառնար

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օհանյանի Seven Seven Six ընկերությունը 4 մլն դոլար է ներդրել Dispo ժապավենային լուսանկարների ստեղծման հավելվածի մեջ:

Հիշեցնենք, որ Reddit լրատվական պորտալի համահիմնադիրը միշտ հանդես է գալիս ինքնատիպ գաղաբարներով ու ակտիվ պայքար է մղում ազգային փոքրամասնությունների, կանանց, սևամորթների իրավունքների համար։ Իսկ հունիսի 5-ին` ոստիկանների ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից 10 օր անց, Օհանյանն անսպասելի հայտարարեց Reddit ընկերության ղեկավար կազմից դուրս գալու մասին` հանուն աշխարհում տիրող անարդարության և առաջին հերթին ռասիզմի դեմ պայքարի։ Տնօրենների խորհուրդը լքելով` նա նախկին գործընկերներին խորհուրդ էր տվել իր փոխարեն սևամորթ թեկնածու ընտրել։

Լրահոս
0