00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան վրեժ է լուծում AstraZeneca-ից

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցШприц и ампула на фоне логотипа AstraZeneca.
Шприц и ампула на фоне логотипа AstraZeneca. - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Արդեն երկու տասնյակից ավելի երկրներ, առավելապես՝ եվրոպական, դադարեցրել են Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca անգլո-շվեդական ընկերության մշակած պատվաստանյութի օգտագործումը: Երեկ ցուցակը համալրել է պատվաստուկի «հայրենիքը»՝ Շվեդիան։

Պաշտոնական պատճառը պատվաստվածների մոտ թրոմբոզի արձանագրված դեպքերն են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին, ըստ էության, կանգնել է ընկերության կողքին՝ հայտարարելով, որ «չկան ապացույցներ, որ միջադեպերը պատվաստանյութի պատճառով է եղել» և կոչ է արել շարունակել պատվաստման գորրծընթացը՝ «կյանքեր փրկելու ու հիվանդության ծանր ձևերը զսպելու համար»: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն հավաստիացրել է, որ կուսումնասիրի ստացվող հաղորդագրություններն ու արդյունքները կհրապարակի:

Шприц и ампула на фоне логотипа Pfizer - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Լիտվայում կինը մահացել է Pfizer դեղամիջոցով պատվաստվելուց հետո

Ցավոք, անիմաստ է դիտարկել AstraZeneca-ի հետ կապված իրավիճակը բժշկության ու անկողմնակալ գիտական հետազոտությունների տեսակետից։ Համաշխարհային դեղագործությունը վաղուց վերածվել է չափազանց կոռումպացված և ամեն ինչ իր շուրջը կոռումպացնող  Կլոնդայկի, որը մահացու կերպով սերտաճել է մոլորակի առանցքային քաղաքական կառույցների և արդիական օրակարգի հետ։ Իսկ համավարակը խորացրեց այդ գործընթացը։

Ըստ այդմ, կարելի է միայն ենթադրել, թե ԱՀԿ-ի դիրքորոշումը որքանով է կապված AstraZeneca-ի անվտանգության իրական մակարդակի հետ ու որքանով է պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ։ Ի դեպ, դա ԵՄ-ին էլ է վերաբերում։ Ծանր կողմնակի ազդեցությունների ու նույնիսկ պատվաստված մարդկանց մահվան դեպքերի մասին հաղորդումները պարբերաբար եղել են պատվաստումների հենց սկզբից, սակայն այնպիսի արմատական քայլ, ինչպիսին դեղամիջոցի օգտագործման դադարեցումն է, Գերմանիան, Ֆրանսիան ու եվրոպական մյուս առաջատար երկրները արել են, երբ առաջացել են համապատասխան քաղաքական պայմաններ:

«Անելանելի վիճակ». ո՞վ է ԵՄ-ում հետաքրքրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով

ԵՄ-ում պատվաստումը փաստացի ձախողվում է, ինչի մասին արդեն բարձրաձայն խոսում են աշխարհի առաջատար լրատվամիջոցներն ու ազդեցիկ քաղաքական գործիչները։ Հիմնական մեղքը, անշուշտ, Բրյուսելինը, Բեռլինինն ու Արևմտյան Եվրոպայի այլ մայրաքաղաքներինն է․ որոնք ակտիվորեն ներգրավված են համապատասխան որոշումների մշակման մեջ, և ում հիմնական սխալներից մեկը AstraZeneca-ի վրա հույսը դնելն էր։

Դեռ մի կողմ դնենք, որ ընկերությունը պատրաստի արտադրանքը որոշ ուշացումով հանեց շուկա, ինչը խախտեց արտադրության ժամանակացույցը: Գլխավորն այն է, որ այն սկզբունքորեն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները Եվրամիության հանդեպ։

Առաջին սկանդալը բռնկվել էր դեռ հունվարին, երբ AstraZeneca-ն Բրյուսելին տեղեկացրել էր, որ արտադրական-լոգիստիկ խնդիրների պատճառով առաջիկա ամիսներին ստիպված է կրճատել պայմանագրով նախատեսված մատակարարումները 60 տոկոսով:

Վիճակը սրվում է նաև այն պատճառով, որ Մեծ Բրիտանիան սեփական համաձայնագիրն է կնքել AstraZeneca-ի հետ, որով երկիրն իր տարածքում արտադրված դեղամիջոցի նկատմամբ առաջնային իրավունք է ստանում: Այդ պատճառով Լոնդոնը շատ ավելի լավ է հոգացել իր կարիքները, քան մայրցամաքը: Հասկանալի է, որ ավարտված Brexit-ի լույսի ներքո իրավիճակը բացահայտորեն ԵՄ-ի օգտին չէ։

Այնպես որ, վերջին շաբաթներին Եվրոպան բոլոր հնարավոր լծակներով ճնշում էր գործադրում, որպասզի ընկերությունը կատարի բոլոր պայմանավորվածությունները։

Արդյունքում իրավիճակն էլ ավելի վատացավ։

Шприц и ампула на фоне логотипа Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
«Սպուտնիկ V» պատվաստանյութն իր որակով առաջինն է աշխարհում. Գինցբուրգ

Անցյալ ուրբաթ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ AstraZeneca-ն լրացուցիչ կրճատել է իր պատվաստանյութի մատակարարումները ԵՄ երկրներ: Իսկ երկուշաբթի եվրոպական պետությունները, այդ թվում՝ ԵՄ-ի առաջնորդները, սկսել են դեղամիջոցի անվտանգության ստուգման պատրվակով դադարեցնել AstraZeneca-ի օգտագործումը։

Պատվաստանյութի հեղինակությանը ծանրագույն հարված է հասցվել։

Բայց դժվար թե այն ճակատագրական դառնա։ Մեծ հավանականությամբ խոշոր միջազգային կառույցներն ու արևմտյան այլ ազդեցիկ տերությունները կաջակցեն AstraZeneca-ին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Մեծ Բրիտանիայի մասին է, որի համար դա գլխավոր պատրաստուկն է։ Երեկ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է ԱՄՆ կառավարության հետ իր դեղորայքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։

Այս ամբողջ իրավիճակն առավել հետաքրքիր է որպես Արևմուտքի ներսում աճող անհաղթահարելի հակասությունների հերթական հաստատում։ Դեռ մի քանի շաբաթ առաջ տրանսատլանտյան գործընկերների միջև ցանկացած տարաձայնություն ընդունված էր վերագրել Դոնալդ Թրամփի վնասակար գործունեությանը։ Իսկ AstraZeneca-ի շուրջ սկանդալը սկզբունքորեն նոր գործոն է, որի մեղքը ոչ մի կերպ չի կարելի դնել ԱՄՆ-ի հեռացած նախագահի վրա։

Ամեն ինչի հիմքում օբյեկտիվորեն աճող ռեսուրսների դեֆիցիտն է։ Ճիշտ է, հազիվ թե այնտեղ ընդունեն այդքան ճնշող իրականությունը։ Շատ ավելի հավանական է, որ հերթական անգամ կներառվի «Մոսկվայի ձեռքի» մասին ձանձրացրած ձայնասկավառակն այն մասին, թե Ռուսաստանը պառակտում է սերմանում Արևմուտքի նպատակների ու արժեքների մեջ։

Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից

Այս դեպքում դա հատկապես հեշտ է անել, քանի որ նման թշնամական դեմարշ կատարելով AstraZeneca-յի դեմ՝ Եվրոպան ունի մի քանի պահեստային տարբերակներ, որոնք կարող են փոխարինել բարձր վստահությունը չարդարացրած պատվաստանյութին: Իսկ ռուսական «Սպուտնիկ V» -ն գլխավորում է այդ ցուցակը։

Լրահոս
0