00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին, դա ճիշտ չէ.Զախարովա
14:24
3 ր
Մարիա Զախարովա
Սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին. Զախարովա
14:27
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի նիստին. նա Փաշինյանի ասածին չի հավատում

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн
Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահն ու Նիկոլ Փաշինյանը մասնակցել են նույն նիստին, որից հետո Ռոբերտ Քոչարյանն իր մտահոգությունն է հայտնել ու ելք առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և իր տպավորությունների մասին գրել  Facebook–ի իր էջում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
«Հայաստան» հիմնադրամը լուրջ փոփոխությունների կարիք ունի. Սարգսյանն առաջարկում է քայլ անել

«Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։ Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն»,– նշել է նա։

Ըստ Քոչարյանի` ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։

«Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության հետևանք է, բայց փաստացի հենց կառավարության գործողությունների հետևանքով լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։ Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են»,– շեշտել է ՀՀ երկրորդ նախագահը:

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։

«Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ որպես կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամն իր հերթին պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»,– եզրափակել է Քոչարյանը։

Նշենք, որ հիմնադրամն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ մարտի 15-ին կայացած նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Որոշվել է հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Ըստ հաղորդագրության` հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։

Հիշեցնենք` «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և այլք։

Լրահոս
0