00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր վագոններ մայիսից, էլեկտրագնացքներ` օգոստոսից. «Հարավկովկասյան երկաթուղին» կհամալրվի

© Sputnik / Aram NersesyanПоезд в ереванском депо ЮКЖД (21 марта 2020). Еревaн
Поезд в ереванском депо ЮКЖД (21 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել
Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղին» կհամալրվի նոր շարժակազմով՝ նոր ուղևորատար վագոններ կբերվեն մայիս-հունիսին և նոր էլեկտրագնացքներ՝ օգոստոսին։ Այս մասին տեղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության կայքը։

Железная дорога - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
ՀԿԵ-ի գույքը գողանալու և չարամտորեն վնասելու դեպքերը 2,5 անգամ ավելացել են

Ալեքսեյ Մելնիկովը էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել նաև ընկերության որոշ խնդիրներ, նշել է մաքսային հսկողության շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտությունը, մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայությունը, հիշատակել պետության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորման հարցը։

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը։

Վահան Քերոբյանը Մելնիկովին համառոտ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» և Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու նախագծերը։ Խոսքը մի միջավայր ստեղծելու մասին է, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։

Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու

Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։ Ալեքսեյ Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել՝ նշելով, որ Գյումրու կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։ Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների կողմից ներկայացված պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։

Ի պատասխան Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։

Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։

ՀԿԵ-ն արձանագրել է բեռների և ուղևորների փոխադրումների ծավալի անկում

Լրահոս
0