00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մկանախաղ» կռվից հետո․ ՀՀ-ն ու Ադրբեջանը միաժամանակյա զորավարժություններ են անցկացնում

© Photo : official site of the MoD of RAНа военном полигоне Баграмян начались масштабные тактические учения (19 мая 2020). Армения
На военном полигоне Баграмян начались масштабные тактические учения (19 мая 2020). Армения - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել
Երկու հանրապետություններում մարտի 15-20-ն ընկած գրեթե նույն ժամանակահատվածում անցկացվող մասշտաբային և միաժամանակյա զորավարժությունները նպաստում են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական լարվածության աճին:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ադրբեջանական բանակը մարտի 15-18-ը հակաահաբեկչական զորավարժություններ է անցկացնում՝ մինչև 10 հազար զինծառայողների մասնակցությամբ և շուրջ 100 միավոր զրահատեխնիկայի, 200 հրթիռային և հրետանային կայանքների, 30 մարտական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ: Ըստ սցենարի, զորքերը ոչնչացնելու են ապօրինի զինված կազմավորումներն ու դիվերսիոն ջոկատները լեռնային անտառապատ տարածքում։

На военном полигоне Баграмян начались масштабные тактические учения (19 мая 2020). Армения - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում զորավարժություններ են մեկնարկել

Վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվում է զորքերի կառավարմանը․ զորամասերի և ստորաբաժանումների վերախմբավորմանը, մարտական ներդաշնակության կատարելագործմանն ու համազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջև փոխգործակցությանը: Զորավարժության թեմատիկան և բովանդակությունը ասոցացվում են 2020 թ․-ի աշնանը Արցախում մարտական գործողությունների հետ, ինչը Ադրբեջանի ՊՆ-ում չեն էլ թաքցնում: Ակնհայտ է, որ պայմանական հակառակորդն իրականում միանգամայն հստակ հարևանն է։

ՀՀ զինված ուժերը մարտի 16-20-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն բոլոր օպերատիվ ուղղություններով, ավելի քան 7500 զինծառայողների, 100 միավոր զրահատեխնիկայի, 200 հրթիռային և հրետանային կայանքների, ՀՕՊ 90 համալիրների ներգրավմամբ: Տեղի կունենան ստորաբաժանումների կրակային կառավարման վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ:

Ցամաքային զորքերի և հատուկ նշանակության ստորաբաժանումների աջակցության համար կօգտագործվեն օդային հարձակման միջոցները, այսինքն՝ հարվածային ավիացիան։ ՀՀ ՊՆ-ն զորավարժության հիմնական խնդիր է հայտարարել զորքերի մարտունակության ստուգումը, և այնուամենայնիվ, միջոցառումը ոչ երկիմաստ պատասխան է հարևան Ադրբեջանի ռազմական ակտիվությանը:

Երկու երկրների այսպիսի «մկանների ցուցադրությունն» առաջինն է Արցախում աշնանային թեժ գործողություններից հետո։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի պլանային զորավարժությունները տարածաշրջանի անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում։

Ամեն ինչ ըստ պլանի. Ադրբեջանում կրկին զորավարժություններ են մեկնարկել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հուսալիորեն վերահսկում են իրավիճակն իրենց պատասխանատվության գոտում։ Եվ այնուամենայնիվ, Հայաստանում 2020թ․-ի սեպտեմբերից մինչև հիմա ռազմական դրություն է պահպանվում, որը Ազգային Ժողովն առայժմ մտադիր չէ չեղարկել։

Նպատակներն ու շահառուները

Երկու բանակների լայնածավալ զորավարժությունները անհանգստանալու տեղիք են տալիս։ Չէ՞ որ Ադրբեջանի հետ պատերազմում հայերի պարտությունը չի ջնջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը պահպանել է իր զինված ուժերը։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բարձրաձայնելով բազմաթիվ հայրենակիցների կարծիքը, հայտարարեց, որ Արցախի համար Ադրբեջանի դեմ պատերազմը կարող է շարունակվել։

Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում հայտնել էր Լաչինի միջանցքով Հայաստանի զինծառայողների գաղտնի տեղափոխման մասին Լեռնային Ղարաբաղ (սովորական ավտոմեքենաներով և քաղաքացիական հագուստով, որպեսզի նրանց չկանգնեցնեն ռուս խաղաղապահները): Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր բանակում լուրջ բարեփոխումների մասին, որոնք ուղղված են դրա մարտական հնարավորությունների ամրապնդմանը:

Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
«Կայունության համար ռիսկեր չեն ստեղծում». Զախարովան` Բաքվի զորավարժությունների մասին

Տարածաշրջանում արագացված ռազմականացման և հնարավոր ապակայունացման իրավիճակը մտահոգիչ է և ամենից շատ համընկնում է երրորդ երկրի՝ Թուրքիայի շահերի հետ (եթե ավելի լայն իմաստով չանդրադառնանք ՆԱՏՕ-ի դաշինքի շահերին ու ազդեցությանը)։

«Հայաստանն ուզում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի բացմանը, բայց դա նրանց չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց»,-վերջերս հայտարարել էր նախագահ Իլհամ Ալիևը։

Այսօր դժվար է գերագնահատել Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը Ադրբեջանին, որը հազիվ թե ինքնուրույն (միայնակ) որոշի Հայաստանի հետ նոր զինված հակամարտության սանձազերծել։ Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների շարքը, նոր սպառազինությունների մատակարարումները կարող են խստացնել Բաքվի դիրքերը:

Մյուս կողմից, Ռուսաստանը շարունակում է առաջատար տարածաշրջանային խաղացող մնալ, չի ցանկանում վիճել Ադրբեջանի հետ, սակայն նրան հաստատ ձեռնտու չէ Հարավային Կովկասում Թուրքիայի աճող ազդեցությունը։ Արցախում նոր զինված հակամարտությունը կարող է պատերազմ հրահրել Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը ՌԴ-ն (102-րդ ռազմաբազա) և ՀԱՊԿ-ն այլևս անտեսել չեն կարողանա։

Անթափանց զինանոցներ

Երկու երկրների գարնանային զորավարժություններն արտացոլում են բանակաշինության տարբեր մոտեցումները։ Ադրբեջանը Ղարաբաղում թուրքական զենքի հաջող կիրառումից հետո շեշտը դնում է արևմտյան զենքի (ՆԱՏՕ-ի ստանդարտների) վրա։ Հայկական զինանոցներում ավանդաբար գերակշռում է ռուսական արտադրանքը։ Նկատելի է դառնում զորքերի վերազինման և արդիականացման երկու համակարգերի դիմակայությունը։

2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում

Ադրբեջանը զորավարժությունների ընթացքում ակտիվորեն թուրքական և իսրայելական զենք է օգտագործում, ներառյալ Tammuz և Lahat հակատանկային հրթիռները՝ IAI-ի արտադրության կիսաակտիվ լազերային ուղղորդմամբ և Elbit-ի արտադրության 120 մմ SPEAR ականանետ համակարգերով: Անդրադառնալով ադրբեջանական զորավարժություններին՝ Իսրայելի անանուն ռազմական աղբյուրը ազդեցիկ Israel Hayom թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք կօգտագործենք լրացուցիչ սպառազինություն, որը դարձել է երկրների միջև իրական բարեկամության մաս և խորհրդանիշ»:

Խոսքը ադրբեջանական բանակի կողմից Aeronautics ընկերության Orbiter անօդաչուների տարբեր մոդելների, Hermes-450 և Hermes-900 հետախուզական տվյալներ հավաքելու համար նախատեսված ԱԹՍ-ների և IAI ընկերության Harop բարաժավորող անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին է: Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության մեջ Իսրայելին հատուկ տեղ է հատկացվել: Իսրայելական պաշտպանական ընկերություններն ակտիվորեն մասնակցել և շարունակում են մասնակցել ադրբեջանական ռազմական արդյունաբերության ստեղծմանը։

Ռուսական ռազմակայանի հետ համատեղ զորավարժություն է անցկացվել

Ստեղծված իրավիճակում Հայաստանը «պլանային զորավարժություններ» է իրականացնում ի պատասխան և արագացնում է ազգային բանակի վերազինման ծրագիրը։ Բնականաբար, Ռուսաստանն իր պաշտպանական-արդյունաբերական համալիրով կօգնի փոխհատուցել 2020 թվականի ավարտին առաջացած տարածաշրջանային անհավասարակշռությունը։ Որպեսզի ոչ մեկի մոտ ղարաբաղյան զինված հակամարտության նոր փուլ հրահրելու, առավել ևս՝ Հարավային Կովկասում կայուն թեժ կետ ստեղծելու ցանկություն չառաջանա։

Լրահոս
0