ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածում ադրբեջանցի տղամարդ է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին։
41-ամյա Իման Բախշալիևը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, երբ կողքին ական է պայթել։ Տղամարդուն ոտքը ծնկից ներքև անդամահատել են։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։ Մարտի 3-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ակնայում (Աղդամ)։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:
Միլանում Փաշինյանի վրա «հարձակված» ադրբեջանցի բլոգերին 5-10 տարվա ազատազրկում է սպառնում