00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արշավիր Շիրակյան. հայոց «Նեմեսիսի» լեգենդը

© Photo : ArshavirblackwellАршавир Ширакян и Гаяне Ширакян
Аршавир Ширакян и Гаяне Ширакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պատմում է «Նեմեսիս» գործողության մասնակից, մեծ հայորդի Արշավիր Շիրակյանի մասին և ներկայացնում նրա բացառիկ լուսանկարները:

Հայ վրիժառու և ազգային ականավոր գործիչ Արշավիր Շիրակյանը (1900-1973) հայոց «Նեմեսիս» հատուցման գործողության պատվո շարքում երկրորդն է համարվում՝ 1921 թվականին երիտթուրքերի կառավարության ներքին գործերի նախարար և հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանից հետո: Նույն 1921-ին Արշավիր Շիրակյանին հաջողվեց ոչնչացնել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմին:

© Photo : ArshavirblackwellԱրշավիր Շիրակյան
Արշավիր Շիրակյան. հայոց «Նեմեսիսի» լեգենդը - Sputnik Արմենիա
Արշավիր Շիրակյան

1920-1922 թթ. Արշավիր Շիրակյանի ապրած բուռն տարիները նման են եղել աներևակայելի դրվագներով լի հագեցած մի արկածային ֆիլմի: Այդ ամենի մասին նա հետագայում գրել է ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» գրքում, որը հրատարակվեց 1965 թվականին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին: Հետաքրքիր է տեղեկանալ, որ այդ դժվարին տարիներին նրան բարոյապես աջակցել և ոգևորել է Գայանեն՝ Արշավիրի պատանեկան սերն ու ապագա կինը: Արշավիրն ու Գայանեն պոլսահայերի պատվելի և բարեկիրթ ընտանիքների զավակներ էին: Նրանք իրար հետ ծանոթ էին դեռևս մանկական տարիքից, և աստիճանաբար իրենց այդ պատանեկան մտերմությունը դարձավ մի մեծ ու ամուր զգացմունքի սկիզբ՝ շուրջ կես դար տևողությամբ:

© Photo : ArshavirblackwellԳայանե Շիրակյան
Արշավիր Շիրակյան. հայոց «Նեմեսիսի» լեգենդը - Sputnik Արմենիա
Գայանե Շիրակյան

1920-ի մարտին Արշավիրն իրականացրեց իր առաջին հատուցման գործողությունը: «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի առաջադրանքով Կ.Պոլսի մարդաշատ փողոցներից մեկում, օրը ցերեկով նա գնդակահարեց հայ դավաճան Վահե Իհսանին, որը 1915 թվականին ձերբակալված պոլսահայ մտավորականների ցուցակների կազմողն էր եղել: Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիրը հեռանում է Կ.Պոլսից և հայտնվում անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ անցնելով ծառայության Առաջին հանրապետության ոստիկանությունում: Շուտով Արշավիրն իր նոր ընկեր, վրիժառու Արամ Երկանյանի հետ մի նոր առաջադրանք է ստանում՝ վերացնել Բաքվում գտնվող Էնվեր և Խալիլ փաշաներին: Ճանապարհին՝ Թիֆլիսում նրանք անսպասելի ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտարկվում։ Սակայն այնտեղ երկար չեն մնում՝ բանտից նրանց փախուստի կազմակերպումը հաջողությամբ է պսակվում, և Արշավիրը կրկին անցնում է Կ.Պոլիս՝ սպասելով հերթական առաջադրանքի:

Согомон Тейлерян - Sputnik Արմենիա
Կրակոց Բեռլինում. 95–ամյա վաղեմության վրեժը

Եվ ահա 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Հռոմում, տակավին 21 տարեկան հասակում՝ Արշավիրը փայլուն կերպով իրականացնում է Օսմանյան Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմի ոչնչացումը: Ողջ գործողությունը վայրկյաններ տևեց, բայց դրանում խտացված էր ցեղասպանությունը վերապրած հայության համընդհանուր մեծ վրեժը: Ֆիզիկական հիանալի պատրաստվածություն ունեցող Արշավիրը կարողանում է ընթացքից ցատկել Հալիմին տեղափոխող կառքի ոտնատեղին և ատրճանակի դիպուկ կրակոցով՝ քունքից ակնթարթորեն պատուհասում նախկինում թուրքական կառավարության բարձրագույն պաշտոնը զբաղեցրած, մոլի հայատյաց պետական ոճրագործին: 1915 թվականին Հալիմի ձեռքում էր փաստացի գտնվում Օսմանյան Թուրքիայի ողջ վարչատարածքային չինովնիկական ապարատը, և նա վիլայեթներում հայերի կազմակերպված տեղահանման և բնաջնջման հրեշավոր ծրագրի թիվ մեկ պատասխանատուն էր հանդիսանում:

Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլից մինչև «Նեմեսիս» գործողություն. պատմություն մի հայի մասին

Գործողությունից առաջ Արշավիրը, հանդիպելով սիրած աղջկան՝ Գայանեին, խոստացել էր նրան, որ եթե այդ կարևոր առաքելությունը հաջող ավարտվի և նա անվնաս վերադառնա Կ.Պոլիս, ապա կներկայանա Գայանեի ծնողներին ու կխնդրի նրա ձեռքը։ Այդպես էլ եղավ՝ վերադառնալով Հռոմից, Արշավիրը գնաց Գայանեի տուն, հանդիպեց նրա ծնողների հետ և ամուսնության առաջարկ արեց։ Գայանեի ծնողները համաձայնեցին, նույնիսկ նշանադրության օրն էր արդեն որոշված, սակայն այդ արարողությունը տեղի չունեցավ։ «Նեմեսիսի» պատասխանատու մարմինը հավաստի տեղեկություն էր ստացել, որ թուրք երկու այլ պետական հանցագործներ՝ Բեհաէդդին Շաքիրն ու Ջեմալ Ազմին գտնվում են Բեռլինում են։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը համատեղ գործողությունով ոչնչացնում են ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից հաջորդ երկուսին` երիտթուրքերի պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:

В Марселе появилась площадь имени Согомона Тейлеряна - Sputnik Արմենիա
Պատմական իրադարձություն. Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց

Արշավիրի անունն արդեն հայտնի էր բոլորին, և անգամ եվրոպական որևէ երկրում ապաստանելը այլևս անվտանգ չէր կարող լիներ նրա համար: Բուլղարիայի Վառնա քաղաքի հյուրանոցում թուրք գաղտնի գործակալները ծուղակ էին պատրաստել նրա համար: Նրանք մի քանի հոգով շրջապատում են Արշավիրին՝ առևանգելու և հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ: Այդ ծանր պահին քաջ հայորդին չի կորցնում իրեն, և մի բուլղարացի ոստիկանի աջակցությամբ կարողանում է փրկվել: Այդպես, մեծ դժվարություններով նա կրկին վերադարձավ Կ.Պոլիս:

Արշավիրն ու Գայանեն ամուսնացան 1922 թվականի հոկտեմբերին, իսկ 1923-ին մեկնեցին հեռավոր Ամերիկա` մշտապես բնակվելու և փաստացի կյանքը զրոյից սկսելու համար: Նրանք հաստատվում են Նյու Յորքում, այստեղ է ծնվում նրանց դուստրը՝ Սոնիան: Շիրակյանները հիմնում են արևելյան գորգերի վաճառախանութ և հաջողությամբ զբաղվում ձեռնարկատիրությամբ: Արշավիր Շիրակյանը հետագա տարիներին ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել՝ մշտապես մասնակից լինելով Ամերիկայի հայկական համայնքի ներքին կյանքին: Մեծ հայորդին մահացավ 1973 թվականի ապրիլի 12-ին և թաղված է Նյու Ջերսիի գերեզմանատանը:

© Photo : ArshavirblackwellԱրշավիր և Գայանե Շիրակյանները, իրենց դուստր Սոնիան և Արշավիրի մայրը՝ Վերգինեն
Արշավիր Շիրակյան. հայոց «Նեմեսիսի» լեգենդը - Sputnik Արմենիա
Արշավիր և Գայանե Շիրակյանները, իրենց դուստր Սոնիան և Արշավիրի մայրը՝ Վերգինեն

 

Լրահոս
0