00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում ադրբեջանցու սպանած Արման Առաքելյանը տեղափոխվել է Հայաստան

© Sputnik / Тимур БатыршинНаручники, архивное фото
Наручники, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Բաժանորդագրվել
Նրա կյանքին կարող էր վտանգ սպառնալ, հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին սրացումից հետո։ Ադրբեջանցիները սպառնում էին վրեժ լուծել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ՌԴ-ում ադրբեջանցու սպանելու համար 18 տարի ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը վերջապես Հայաստան է տեղափոխվել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առաքելյանի շահերի պաշտպան Արթուր Դաշյանը։ Նրա խոսքով՝ Առաքելյանը Հայաստան է բերվել երեկ գիշերը՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար։

Полиция у офиса банка. Архивное фото. - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

Հիշեցնենք՝ տարիներ առաջ՝ 2015-ի սեպտեմբերին, ՌԴ հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ Առաքելյանը սպանել էր ադրբեջանցի տղամարդու։ Ռուսաստանաբնակ փաստաբան Արթուր Դաշյանը 2018 թվականից զբաղվում էր Առաքելյանի՝ Հայաստան արտահանձման հարցերով։ Տարիներ տևած պայքարից հետո վերջապես ՌԴ իշխանությունները համաձայնեցին Առաքելյանին արտահանձնել։

Արթուր Դաշյանը նշեց, որ Արման Առաքելյանի՝ Հայաստանին փոխանցելու հարցում ՀՀ արդարադատության նախարարությունը տարբեր տարիների մի քանի անգամ բացասական որոշում է կայացրել։ Դրա պատճառով երկար ժամանակ չէր հաջողվում իրականացնել այս գործընթացը: 2019 թվականին հայտնի դարձավ, որ Առաքելյանին Հայաստանին արտահանձնելու որոշում է կայացվել, բայց այս անգամ էլ համավարակը, ապա Արցախյան պատերազմը մոտ մեկ տարի ձգձգեցին գործընթացը։

Նշենք, որ Առաքելյանը մինչև արտահանձնումը պատիժը կրում էր ՌԴ Մուրմանսկ քաղաքի բանտում։ Դաշյանի խոսքով՝ Առաքելյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէր։ Մուրմանսկում՝ Բարենցի ծովի մոտ պատիժը կրելը որոշակի խնդիրներ է առաջ բերել, մասնավորաբար՝ ցավեր մարմնի տարբեր հատվածներում, վերջույթներում։ Դաշյանն ընդգծում է՝ հիմա գոնե հոգեբանական առումով պաշտպանյալի վիճակը լավ է, որովհետև հայրենիք է տեղափոխվել։

Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը

Բացի այդ, Հայաստանին չարտահանձնելը կարող էր Արման Առաքելյանի կյանքի համար խիստ վտանգավոր լինել, որոշակի տեղեկատվություն էր ստացվում այն մասին, որ ադրբեջանցիները պատրաստվում են վրեժ լուծել նրանից։

Հավելենք, որ Արման Առաքելյանն Էջմիածնից է, ընտանիքն էլ Հայաստանում է ապրում։ Դա նշանակում է, որ ընտանիքի անդամների հետ տեսակցությունը բարդ ու ծախսատար գործընթաց էր։ Հայաստանին արտահանձնումն ու հայրենիքում հետագա պատիժը կրելը նաև հնարավորություն կտա ընտանիքի հետ տեսակցել։ Ի դեպ, ընտանիքի անդամների հետ կարճ հանդիպումը արդեն եղել է․ տեսել են Արման Առաքելյանին օդանավակայանում։ 

Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

Լրահոս
0