00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել է վարչապետի խոսնակի «ագրեսիվ բառապաշարին» ու «Իմ քայլին»

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен Арман Татоян в гостях у радио Sputnik
Омбудсмен Арман Татоян в гостях у радио Sputnik  - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Բաժանորդագրվել
Հայտարարությունը տեղադրվել է նաև ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ արված են ՄԻՊ «իրավական կարգավիճակն ու դերն ակնհայտ աղավաղող, պաշտպանի հասցեին արված ու չհեռացված վիրավորական, ատելության տարերրով գրառումներ»։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք։ Facebook-ի էջում հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմը՝ պատասխանելով վարչապետի խոսնակի հայտարարությանը։ Երեկ Մանե Գևորգյանը հարցազրույցում նշել էր, Թաթոյանին չեն հրավիրում կառավարության նիստերին, որովհետև տևական ժամանակ նիստերին նրա փոխարեն ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմից այլ մարդ։

Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ

Նշվում է, որ ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցում է պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե ՄԻՊ-ն անձամբ, ու այդպես է եղել բոլոր ՄԻՊ-երի օրոք:

«Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ»,- նշում է պաշտպանի աշխատակազմն ու տարակուսանք հայտնում, թե «ինչպես կարող է այս հարցը քննարկվել պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ առաջացնելու լույսի ներքո»:

Շեշտվում է՝ հրավիրած մամուլի ասուլիսի միակ թեման պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր: Մինչդեռ խնդրի բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն վարչապետի խոսնակն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված նիստերին պաշտպանի անձամբ մասնակցության հետ:

Աշխատակազմի պնդմամբ՝ մինչ օրս կառավարությունից որևէ մեկը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տարբերակով իրենց չի տեղեկացրել, թե ակնկալում են նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցությունը:

Կառավարությունը փորձում է վերացնել Հայաստանի ՄԻՊ–ի անկախությունը. Թաթոյան

«Հատուկ արձանագրում ենք, որ Սահմանադրությունը պաշտոնյաներին ու առավել ևս Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին ոչ թե վերապահել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին քաղաքական, առավել ևս ագրեսիվ բառապաշարով պատասխանելու իրավասություն, այլ պաշտպանի գործունեությանն աջակցելու ուղիղ պարտականություն»,- շեշտում է Թաթոյանը։ Սա ամրագրված է և՛ Սահմանադրությամբ, և՛ օրենքով։

ՄԻՊ աշխատակազմն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ Մանե Գևորգյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդել է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունը։ Իրենց գնահատմամբ՝ «պատգամավորի հայտարարությունը պարունակում է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ակնհայտ հեգնական ձևակերպումներ, իսկ այդ հայտարարության ներքո լի են Մարդու իրավունքների պաշտպանին ու պաշտպանի հաստատությանն ուղղված վիրավորական ու ատելության տարրերով գրառումները»։

Представитель Армении в Европейском суде по правам человека Егише Киракосян посетил офис омбудсмена Карабаха (12 марта 2021). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Արցախի ՄԻՊ պաշտոնակատարն ու ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը

Բացի այդ, այս հայտարարությունը տեղադրվել է նաև ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ արված են ՄԻՊ «իրավական կարգավիճակն ու դերն ակնհայտ աղավաղող, պաշտպանի հասցեին արված ու չհեռացված վիրավորական, ատելության տարերրով գրառումներ»։

Պաշտպանի աշխատակազմը շեշտում է՝ պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում: Եզրափակելով գրառումը՝ շեշտվում է, որ այս համատեքստում «թեմայից շեղող հարցերն ու քննարկումները համարում են փակված»։

Նշենք, որ կառավարությունը մարտի 11-ի նիստում ընդունեց Ֆինանսների նախարարության առաջարկը՝ կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Այն սահմանում է, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարվանից: Փաստորեն, այս փոփոխությամբ կարող է կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան բյուջեն։ Թաթոյանն այս որոշումը խտրական է անվանում, կարծում է, որ այն ուղղված է ՄԻՊ-ի գործունեությունը սահմանափակելուն։

Լրահոս
0