00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհու «մետաքսե արտույտը» կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը

© Sputnik / Aram NersesyanОсновательница самого известного армянского бренда шарфов Аревик Аракелян
Основательница самого известного армянского бренда шарфов Аревик Аракелян - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Բաժանորդագրվել
Արևիկ Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է հայկական ամենահաջողակ ապրանքանիշերից մեկի ստեղծման պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Հայկական թանգարանների մշտական այցելու Արևիկ Առաքելյանը փոքրիկ աքսեսուարում ոչ միայն իր ոճն է գտել, այլև ոգեշնչման աղբյուրը։ Իսկ ի՞նչ է պետք հաջողակ բիզնես սկսելու համար։ Երբեմն՝ գրեթե ոչինչ։ Չէ՞ որ գաղափարն անմիջապես մակերեսին է՝ պարզապես պետք է ոչ միայն նայել, այլև տեսնել կարողանալ։

© Sputnik / Aram NersesyanԱրևիկ Առաքելյան
Հայուհու «մետաքսե արտույտը» կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Արևիկ Առաքելյան

Ժամանակակից հայ նկարիչների կտավներին ժամերով նայող ու նշումներ անող բարձրահասակ, սլացիկ կազմվածքով աղջիկը այդ հմտությունն ունի, չէ՞ որ նա Artuyt շարֆերի հայկական ապրանքանիշի հիմնադիրն է։

Նրա աշխատանքներն արդեն հասցրել են զարդարել մի շարք ճանաչված մարդկանց պարանոցները։ Արևիկի շարֆերից են կրում Անգելա Մերկելը, Քիմ Քարդաշյանն ու Հայաստանի մի քանի առաջին տիկնայք։

Արևիկը մանկուց հետաքրքրվել է պատմությամբ ու արվեստով և միշտ ձգտել է տարբերակ գտնել այդ երկուսը միավորելու ու դրանք «նորաձև ճանապարհով» տանելու համար։ Սիրում էր կարդալ տարբեր հայտնի նորաձևության տների  ստեղծման պատմությունները և երազում հայկական ապրանքանիշի սեփական պատմության մասին։  Սակայն 2000-ականներին նորաձևության պատմաբան կամ ոճաբան դառնալու հեռանկարը բավական մշուշոտ էր, այդ ժամանակ նա որոշեց իրանագետ-պատմաբան դառնալ։

© Sputnik / Aram NersesyanԱրևիկ Առաքելյան
Հայուհու «մետաքսե արտույտը» կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Արևիկ Առաքելյան

Իսկ տարիներ անց, 2016 թվականին, այնուամենայնիվ որոշեց զրոյից սեփական ապրանքանիշ ստեղծել և բացառիկ կարով շարֆերի արտադրություն հիմնել։ Նրա եղբորից բացի ոչ ոք հաջողությանը չէր հավատում, սակայն առաջին իսկ արտադրանքից հետո, որը ստեղծվեց աբստրակցիոնիստ Միհրան Ավետիսյանի «Խոստովանություն» նկարի հիման վրա, բոլոր կասկածները հօդս ցնդեցին։ Առաջին շարֆը գնեց նրա մայրիկը, ու կրում է մինչ օրս։  Այն աղջկան հիշեցնում է բոլոր խոչընդոտների մասին, որոնց բախվեց ու երջանկության այն պահերի մասին, որ ապրեց մեծ ու փոքր  հաջողություններից։

© Sputnik / Aram Nersesyan«Խոստովանություն»
Հայուհու «մետաքսե արտույտը» կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
«Խոստովանություն»

«Շատ էի ուզում, որ ապրանքանիշի անվան մեջ լինի «art» (արվեստ – խմբ․) բառը, և որպեսզի այն անպայման հայկական լինի։ Երկար չմտածելով՝ մենք հորինեցինք անունը՝ «Արտույտ»։ Այժմ մեր մետաքսե թռչունն իր թևերի վրա հայկական մշակույթ է աշխարհում տարածում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց նա։

Արևիկն առաջին անգամ իրեն հաջողակ գործարար կին զգաց, երբ Միլանում մասնակցեց նորաձևության շաբաթին։  Դրանից անմիջապես հետո ապրանքանիշը սկսեց մեծ թափ հավաքել, և համագործակցության առաջարկներ եղան։ Այսօր նա շարֆեր է մատակարարում Հայ առաքելական եկեղեցուն, պետական մարմիններին, որոնք նվիրում են դրանք բարձրաստիճան հյուրերին։

© Sputnik / Aram NersesyanԱրևիկ Առաքելյան
Հայուհու «մետաքսե արտույտը» կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Արևիկ Առաքելյան

Գործարար կինը բազմիցս իր աշխատանքները տեսել է հայտնի կանանց վրա, սակայն ինքն էլ զարմացած էր, երբ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հայկական ապրանքանիշերի մասին գրառում անելով, նշել էր նաև «մետաքսե արտույտին»։ Արևիկն անմիջապես սոցցանցերում հայտնի դարձավ, շատերը հարցուփորձ էին անում, ինչպես «դուրս գալ» Քիմի վրա ապրանքանիշը գովազդելու համար, սակայն բոլորից շատ նրան հուզել էր թուրքական ազգանունով պատվիրատուի նամակը։

«Նա գրում էր, որ Նյու Յորքում է բնակվում, ու այդ գրառումից հետո սկսել է իր արմատներով հետաքրքրվել, նրան հաջողվել է պարզել իր հայկական ծագումը։ Բավական հուզիչ պատմություն էր», - հիշում է Առաքելյանը։

Նա խոստովանում է, որ իր հիմնական նպատակը արվեստի, այլ ոչ միայն նռան ու Արարարատի միջոցով Հայաստանը ճանաչելի դարձնելն է։ Հայ նկարիչների կտավները գեղեցիկ կնոջ պարանոցին չեն կարող անտարբեր թողնել արվեստի իրական գիտակներին։  Իզուր չէ, որ ապրանքանիշի այցեքարտը դարձավ Սերգեյ Փարաջանովի «Այլազանություն Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» նկարի մոտիվներով ստեղծված շարֆը։

© Sputnik / Aram Nersesyan«Այլազանություն Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով»
Հայուհու «մետաքսե արտույտը» կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
«Այլազանություն Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով»

«Երբեք թևաթափ չեմ եղել ու մեծ ջանքեր եմ գործադրել նպատակին հասնելու համար։ Հիմա կարող եմ հստակ ասել, որ աշխատանքը տվել է իր արդյունքը», - ասաց նա։

Արևիկը երազում է գերել նորաձևության համաշխարհային կենտրոնները՝ Նյու Յորքը, Լոնդոնն ու Տոկիոն, իր ապրանքանիշը տեսնել ամերիկյան Vogue ամսագրի շապիկին։ Իսկ ինքը պատրաստ է շարունակել արթնանալ առավոտյան ժամը 6-ին, աշխատել մինչ ուշ գիշեր և ոգեշնչել կանանց՝ նոր բարձունքների հասնելու։

Լրահոս
0