00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
4 ր
Ռուբեն Վարդազարյան
Խնդրանքը ԲԴԽ-ի նախագահին նշանակում է տապալել սահմանադրական կարգը․Վարդազարյան
11:05
5 ր
Տիգրան Աբրահամյան
Ներկայում պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք․Աբրահամյան
11:11
9 ր
Արտակ Խաչատրյան
Ռետինե կանգնակները երթևեկի վերահսկողության ոսկե միջին տարբերակն են․Խաչատրյան
11:22
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսահայ երգչուհու կատարումը հիացրեց ու հուզեց «The Voice»-ի ժյուրիին

Բաժանորդագրվել
Ժյուրիի չորս անդամներն էլ շրջվեցին դեպի Անահիտն ու հոտնկայս ծափահարեցին նրան։

Ֆրանսիական «The Voice»-ի կույր լսումների փուլում մարտի 13-ի երեկոյան ելույթ ունեցավ ֆրանսահայ երգչուհի Անահիտ Բոյաջյանը։ Նա դուդուկի հոգեպարար հնչյունների ներքո նորովի կատարեց հայկական ժողովրդական «Հինգալա» երգը՝ որոշ տողեր երգելով ֆրանսերեն։ Այս երգը յուրօրինակ պատմություն դարձավ հենց իր՝ հայուհու մասին, որն ապրում է Ֆրանսիայում։ 

Анаит Адамян - Ну ка все вместе 7 марта 2021 года - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

Կատարման ընթացքում ժյուրիի անդամները բառի բուն իմաստով շունչը պահած էին լսում Անահիտին ու միմյանց հարցնում՝ սա ի՞նչ լեզու է, գեղեցիկ է։ Երբ երգի մի հատվածում Անահիտն արտաբերեց Arménie բառը, ժյուրիի անդամները միանգամից դեմքի արտահայտությամբ ցույց տվեցին, թե պարզ է՝ որտեղից է։

Անահիտի գեղեցիկ, հուզիչ, շատ անկեղծ կատարումը ստիպեց ժյուրիի չորս անդամներին էլ շրջվել ու հոտնկայս ծափահարել։
«Դուք տակնուվրա արեցիք մեր սիրտը», «Մենք հիացած ենք», «Կատարյալ եք տիրապետում Ձեր ձայնին»․ մեկը մյուսի հետևից հիացական մեկնաբանություններն էին անում ժյուրիի անդամները։

Անահիտի կատարումից հետո երկար ժամանակ չէին լռում նաև դահլիճի ծափահարությունները։

«Երաժշտությունը սահմանները չունի։ Այս երգը յուրօրինակ կամուրջ դարձավ Հայաստանի՝ իմ արմատների ու Ֆրանսիայի՝ իմ ծննդավայրի միջև․ դա այն էր, ինչ ցանկանում էի փոխանցել»,- նշեց Անահիտը։

Անահիտը 25 տարեկան է։ Լրատվամիջոցների հետ հարցազրույցում նա պատմել է, որ երաժիշտների ընտանիքից է։ Բեմում էլ նրան նվագակցում էին եղբայրը (հարվածային գործիք) և պապիկը (դուդուկ)։

Վրացուհին ցնցել է ուկրաինական «Ձայնի» ժյուրիին. տեսանյութ

Ֆրանսիական պարբերականներից մեկի հետ զրույցում էլ աղջիկը պատմել է, որ Արցախում պատերազմն իր ընտանիքի ելույթն «ավելի ուժեղ է դարձրել»։

«Մեր մտքերը Հայաստանում էին։ Մենք ՝ հայերս, հպարտությամբ ենք երգում մեր արմատների մասին և չենք կորցնում մեր մշակույթը։ Ես կցանկանայի դիմել մոլորակի բոլոր մարդկանց, որպեսզի նրանց ասեի, որ մենք հայ ենք, դեռ կանգնած ենք, դեռ ողջ ենք, որ մենք ցանկանում ենք առաջ շարժվել բարձր պահած գլխով: Ես երբեք չեմ դադարի խոսել իմ արմատների մասին», - նշել է Անահիտը։

Լրահոս
0