00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես վարչապետն ու գեներալներն ինքնասպանություն գործեցին պատերազմից հետո

© Sputnik / Валерий МельниковВоеннослужащие армии обороны Карабаха на одной из улиц в селе Тагавард Мартунинского района (11 декабря 2020). Карабах
Военнослужащие армии обороны Карабаха на одной из улиц в селе Тагавард Мартунинского района (11 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Բաժանորդագրվել
Սա առաջին տանուլ տված պատերազմ չէ․ համաշխարհային պատմության մեջ Արցախից առաջ ինչքան ասես ռազմական պարտություններ են եղել։ Այդպիսի դեպքերում պարտված բանակի բարձրագույն հրամանատարները տարբեր կերպ էին վարվում, բայց այդ թեմայով ամենից հաճախ հիշում են Ճապոնիան։

Իսկ ի՞նչ է լինում Ճապոնիայում։ Ատոմային ռումբի պայթյունի հետևանքներից ցնցված, կայսր Հիրոհիտոն պատրաստվում էր ելույթ ունենալ ժողովրդի առաջ և ասել․ «Ես չեմ ուզում, որ մշակույթները ոչնչանան, ես այլևս դժբախտություններ չեմ ուզում աշխարհի մյուս ժողովուրդների համար։ Հենց այդ պատճառով մենք պետք է ընդունենք անտանելի պայմանները և կապիտուլյացիա ստորագրենք»։ Ըստ էության, ամեն ինչ ճիշտ է, ատոմային ռումբի դեմ «խաղ չկա», բայց հետագա դեպքերը դետեկտիվի են նման։

Охранник за работой - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2021
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

Կայսեր պարտվողական ելույթը թույլ չտալու համար երկրի ռազմական ղեկավարությունը որոշեց հեղաշրջում անել, որի առաջին կետը պետք է լիներ ամբողջական և անվերապահ կապիտուլյացիայի մասին ձայնագրության ժապավենը գողանալը։ Հեղաշրջումը չհաջողվեց, կայսրն իր խոսքն ասաց (1945թ․-ի օգոստոսի 15-ին), խորհրդային զորքերը շարժվեցին դեպի Մանչժուրիայի խորքերը, և սկսվեց․․․

Առաջինն իր աշխատասենյակում ինքնասպանություն գործեց պաշտպանության նախարար Անամին՝ կրակելով սեփական գլխին (ավանդական խարակիրին արհամարհվեց), նրան հետևեց վարչապետ Տոձիոն (վրիպեց), արքայազն Կոնոեն թույն խմեց, իսկ ֆելդմարշալ Սուգիաման, այլ գեներալներ, նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ խարակիրի արեցին։

Համեմատենք ճապոնական և հայկական պատմությունները։

Թե՛ այնտեղ, թե՛ այստեղ պատերազմը տանուլ տվեցին, բայց Ճապոնիայի դեպքում մեղավորներ փնտրելու կարիք չեղավ․ վարչապետն ու նրա գեներալները մեղքը քավեցին ինքնասպանությամբ, մինչդեռ մեզ մոտ այն դասական դեպքն է, երբ պարտությունը որբ է, և նրա համար ոչ ոք պատասխանատու չէ։ Նշանակում է՝ սեփական գլխին գնդակ ուղղելու կարիք էլ չկա, գուցե արժե մեղա գալ այս կամ այն աստիճանի անկեղծությամբ, ինչն էլ հենց արեց Փաշինյանը։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Նրանց, ովքեր հստակ պատասխան են պահանջում «ո՞վ է մեղավոր արցախյան պարտության համար» հարցին, պատասխանում են․ «Սպասեք, հազարից ավելի քրեական գործ է հարուցված, հենց գտնենք, միանգամից․․․»։ Այդպիսի պատասխանը հանրությանը չի բավարարում։ Եվ իսկույն էլ հարցեր են առաջանում, նախ՝ պատասխանատվության չափի մասին, ապա՝ պատժի կամ ինքնապատժի, ինչպես խիղճը կթելադրի։

Танк во дворе тегеранского радио во время переворота, свергнувшего Мохаммеда Мосаддыка и его правительство (19 августа 1953). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը

Ինչո՞ւ պետք է ինքնասպանություն գործեն հայկական բանակային կորպուսների հրամանատարները, եթե նրանք կռվին չեն մասնակցել, թշնամուն ոչինչ չեն հանձնել կամ կռվել են այնքան, որքան իրենց թույլ են տվել (Հայաստանին ոչ ոք պաշտոնապես պատերազմ չի հայտարարել)։ Իսկ նրանք, ովքեր կռվել են, բայց չեն հաղթել, ստացվում է, որ նույնպես մեղավոր չեն, քանի որ հարձակման հրամաններ փաստացի չեն եղել, իսկ տարածքներ ու բնակավայրեր հանձնելու հրամաններ՝ որքան ասես։

Հարց է ծագում` եթե կարող էին պահել, բայց հեռանում էին, ապա ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է և բանակային զրահաբաճկոնի պես անխոցելի․ բանակում հրամանները չեն քննարկվում, այլ կատարվում են։

Այսօր վիճում են, թե ով է պատերազմի ժամանակ եղել առաջին հրամանատարը` գլխավոր շտաբի պե՞տը, թե՞ գերագույն հրամանատարը։ Մինչդեռ ով էլ եղել է, նա սեփական գլխին չի կրակի, բայց պարտության պատասխանատվությունից նույնպես չի խուսափի։

Սպայի արժանապատվությունը չկորցրած հրամանատարների համար (իսկ այդպիսիք մեր բանակում գերակշռող մեծամասնություն են) դժվար է զսպել վիրավորանքը տեղի ունեցածի պատճառով, և նրանց կարելի է հասկանալ։

Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը

Նորից անցյալ գնանք։ Հայրենական մեծ պատերազմ։ Բանակը հրամանատարի՝ գեներալ Սամսոնովի ղեկավարությամբ, փորձում է դուրս գալ շրջափակումից։ Փորձը ձախողվում է։ Սամսոնովն ասում է․ «Իմ` որպես ռազմական գործչի կյանքն ավարտված է»։

Գեներալը ինքնասպանություն գործեց։ Բայց դա այն դեպքն էր, երբ Սամսոնովին վիճակված էր հայտնի դառնալ ոչ թե մեծ հաղթանակով, այլ ջախջախիչ պարտությամբ։ Հնարավոր է` ճակատագիրն անարդար գտնվեց փայլուն կարիերա ունեցող զորահրամանատարի հանդեպ, բայց հենց ողբերգական վերջաբանն էլ նրան անմահացրեց, հիշում էին ծառայակիցները։

Село Давид Бек (19 декабря 2020). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

․․․Պատիվը տարբեր կերպ են պահում, դա վերաբերում է ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիականներին, արցախյան պատերազմը օրինակներ շատ անգամ ցույց տվեց։ Կարիք կա՞ բացատրելու, թե հայի համար ինչ է նշանակում սեփական ձեռքերով կառուցված, մեծից փոքրին ժառանգվող տունը, որը նաև օջախ են կոչում։ Չէ՞ որ դա միայն տանիքը չէ․ այն ջերմացնում է, կերակրում, պաշտպանում։ Դա քո անցյալն է, քո այսօրն ու վաղը, և ահա գալիս են ու քեզ ասում․ «Գնա, այս ամենը հիմա մերն է»։ Հավաքվելու համար մեկ-երկու օր կամ մի քանի ժամ են տալիս։ Որևէ մեկից օգնություն սպասել չես կարող, իշխանությունները տարված են GPS-ով սահմաններ գծելով։

Եվ որպեսզի հայրենի օջախը չպղծեն, մարդիկ այրում են այն ու թշնամուն միայն մոխիր թողնում։ Ըստ էության, դա ինքնահրկիզում է։ Այո, տունն այլևս չկա, բայց այն զգացողությունը, որ կորցրել ես արժանապատվությունն ու խիղճը, նույնպես չկա։ Այն դեպքն է, երբ յուրաքանչյուրն իր համար է որոշում կայացնում։

Լրահոս
0