00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա ռազմական հեղաշրջման փորձ չէր․ Արա Այվազյանը՝ ԳՇ հայտարարության մասին

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Министр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Բաժանորդագրվել
Նախարարի կարծիքով՝ երկրում ստեղծված իրավիճակը հարթվելու է ժողովրդավարական ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը համաձայն չէ Հայաստանում տեղի ունեցածը որպես «ռազմական հեղաշրջման փորձ» որակողների հետ։ Այս մասին նա խոսել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ էր դա, եթե ոչ քաղաքական հեղաշրջում, ԱԳ նախարարն ասել է, որ դա «Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր»։

«Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարական երկիր, և ներկայիս իրավիճակը հարթվելու է «ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»:

Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
ՌԱԴԻՈ
ՀՀ նախագահն իր գործունեությամբ ընդդիմությանը դրդում է ավելի ակտիվ գործելու. քաղտեխնոլոգ

Նա նաև չի հերքել, որ Արցախում Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցել են Հայաստանում ներքին կայունության վրա։

Անդրադառնալով այն պատճառներին, թե ինչու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել հրամանագիրը, Արա Այվազյանը շեշտել է, որ «Հայաստանի ներքին գործընթացները խստագույնս համահունչ են Սահմանադրության դրույթներին»: Նա համոզմունք է հայտնել, որ ներկայիս դժվարությունները կարող են հաղթահարվել երկխոսության, Հայաստանում և Արցախում հասարակության համախմբման և միասնականության միջոցով։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ մեր երկիրը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Թույլ տվեք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը»,- ընդգծել է Այվազյանը։

Նա նշել է՝ Ադրբեջանը և Թուրքիան պետք է գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է։ Այն ո՛չ կայուն է, և ո՛չ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը։

Լրահոս
0