00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է». ինչու մեկ տարի անց էլ չեն գտել պայքարի արդյունավետ ձևերը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցПроизводство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории
Производство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ խիստ աճել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը։ Այս շաբաթ ԲիԲիՍի-ն հայտնեց, որ նոր ալիք է բարձրացել նաև Կենտրոնական Եվրոպայի երկրներում՝ Չեխիայում, Լեհաստանում և Հունգարիայում։
Մեկ տարի անց էլ չկարողացանք գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ ձևերը

Ամենից շատ տուժել է Չեխիան, որտեղ երկուշաբթի օրվանից փակվել են դպրոցները ու խանութներից շատերը։ Կոնկրետ թվեր էլ կարող եմ բերել։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ երկրում մեկ միլիոն բնակչության հաշվով հիվանդացել է 15 հազար մարդ։ Համեմատեք՝ Մեծ Բրիտանիայում այդ նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 1440, այսինքն՝ ավելի քան 10 անգամ քիչ։ Ճիշտ է, կարող եք ասել, որ այնուամենայնիվ հիվանդացության տվյալները Կենտրոնական Եվրոպայում Հայաստանի աննախադեպ աճին չեն հասնի։ Բայց ուզում եմ մեր հարազատ կառավարության համար մեղմացուցիչ հանգամանք գտնել՝ այնուամենայնիվ այս վերջին տարում մենք պատերազմ ենք տեսել։

Молодой человек в маске с армянским триколором во время митинга оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

​Եվ էլի ուզում եմ գոնե մի փոքր արդարացնել մեր իշխանություններին։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում վարչապետը մոտ մեկ տարի առաջ։ Այդ բառերն, իհարկե, հնարավոր չի մոռանալ. «Կորոնավիրուսը ո՞ւմ շունն ա» և այլն, պարզապես չեմ ցանկանում կրկնել այդ արհամարհական, ես կասեի՝ նույնիսկ հանցավոր արհամարհական բառերը։ Բայց մտաբերում եմ Եվրոպայի ամենազարգացած պետություններից մեկի՝ Ֆրանսիայի  առաջնորդի պահվածքը։ Մարտ ամսվա ամենասկզբին Էմանուել Մակրոնը հանգիստ գնաց թատրոն և դիտեց մի ներկայացում, որի անվանումն, ի դեպ, կարելի է թարգմանել այսպես. «Մարդկանց հիմարի տեղ մի՛ դրեք»։ Եվ հենց այն ժամանակ Մակրոնը հորդորեց ֆրանսիացիներին ուշադրություն չդարձնել խուճապային լուրերին, չփոխել իրենց առօրյա կյանքի դրվածքը և նույնիսկ դիմակների մասին ասաց, որ դրանք փրկություն չեն, որովհետեւ բնակչության գերակշիռ մասը դրանք կրելուց կհրաժարվի։ Անցավ ընդամենը 10 օր, և նույն Մակրոնը հայտարարեց.«Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում»։

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

​Դե լավ, այն ժամանակ, երբ համավարակը դեռ նոր էր սկսվում, ինչ-որ կերպ կարելի էր արդարացնել, թե՛ Մակրոնի զարմանալի անհոգությունը, որն ասում են՝ ընդհանրապես բնորոշ է իր որոշ հայրենակիցներին, թե՛ Նիկոլ Փաշինյանի ակնարկը կորոնավիրուսի դեմ սովորական պինցետով պայքարելու և հաղթելու մասին։ Բայց ախր հիմա արդեն անցել է մոտ մեկ տարի՝ բա ինչո՞ւ աշխարհը այդպես էլ չգտավ ու չկիրառեց հիվանդության դեմ պայքարելու ամենաարդյունավետ եղանակները։ Պատճառները շատ են՝ փաստում են մասնագետները։ Առաջինը հենց այն անհոգությունն է, որը սկզբնական շրջանում ցուցաբերեցին ոմանք։

8 Марта на улицах Ереванa - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից

​Երկրորդն այն է, որ երկրները այդպես էլ չկարողացան ապահովել միասնական մոտեցում։ Նկատեք՝ խոսքը տարբեր երկրներում գործող տարբեր կանոնների մասին չէ։ Բոլորս գիտենք, թե որ երկրում են ամենամեծ թվով վարակվածները։ Այո՛, իհարկե, դա Ամերիկան է։ Գիտենք նաև, որ այդ պետությունում նահանգներն այնքան լայն ինքնուրույնություն ունեն, որ ինչ-որ նահանգում ծանր հանցագործության համար ձեզ կնստեցնեն էլեկտրական աթոռին, իսկ հարևան նահանգում նույն արարքի համար երբեք մահապատիժ չեն կիրառի, որովհետև արգելված է։ Հիմա տեսեք, ասենք թե ես մեքենայով հատում եմ երկու նահանգների սահմանը։ Դիմակով եմ, որովհետեւ այնտեղ, որտեղից ես գալիս եմ, դա պարտադիր է։ Բայց տեսնում եմ, որ սահմանից այն կողմ որևէ մեկն ընդհանրապես դիմակ չի դնում, որովհետև այս մի նահանգում պարտադիր չէ։ Դե հիմա ասեք՝ քանի՞ կոպեկ արժե այս դիմակը։ Հասկանում եք, իհարկե, որ խոսքը դրա դեղատնային գնի մասին չէ։

​Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտող երրորդ հանգամանքն այն անհասկանալի կանոններն են, որոնք գործում են բազմաթիվ երկրներում ու շատերի ուղեղում պարզապես չեն տեղավորվում։ Նշեմ դրանցից գոնե մեկը, բայց նախ հարց, որը անկեղծ պատասխան է ակնկալում։ Կներեք, դուք տարին քանի՞ անգամ էիք թանգարան հաճախում այս հիվանդությունից առաջ։ Խոստովանեմ՝ վերջին անգամ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան եմ գնացել, բայց շատ աղոտ եմ հիշում, թե երբ։ Էդ դեպքում, ասում են «Սլեյթ» էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողները, թող տարբեր երկրների կառավարությունները բացատրեն մեզ, թե ինչու են փակել առանց այն էլ կիսադատարկ  թանգարանները, իսկ խանութները, որտեղ միլիոնավոր մարդիկ ամեն օր են գնում, մնում են բաց։ Քավ լիցի, ես ամենևին չեմ հորդորում փակել խանութները, ընդամենը ուզում եմ հասկանալ, թե ինչու են փակել թանգարանները։ Եթե գտնեք այս հարցի տրամաբանական պատասխանը, շատ եմ խնդրում՝ ինձ էլ ասեք։

Լրահոս
0