https://arm.sputniknews.ru/20210312/hayastanum-zoravarjutyunner-en-anckacvelu-26774577.html
Հայաստանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
Հայաստանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
Sputnik Արմենիա
Զորավարժություններին կընդգրկվեն շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100... 12.03.2021, Sputnik Արմենիա
2021-03-12T12:38+0400
2021-03-12T12:38+0400
2021-03-12T12:44+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2310/83/23108370_0:0:1024:576_1920x0_80_0_0_aa15533323b5e4f9396314cd185b8dcb.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2310/83/23108370_128:0:896:576_1920x0_80_0_0_720a3e919f2d27a7cefddbd88381156a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զորավարժություններ
հայաստան, զորավարժություններ
Հայաստանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
12:38 12.03.2021 (Թարմացված է: 12:44 12.03.2021) Զորավարժություններին կընդգրկվեն շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ ԶՈւ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն` մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության զորավարժությունները երեք նպատակ ունեն.
- ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները,
- ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը,
- անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:
2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում
Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի