Մեր թվարկությունից մոտ 2000 տարի առաջ գյուղատնտեսական նշանակության գործիքներ, հողեր, կենդանիներ և ջրային ավազաններ են տրվել վարձակալելության հենց այս գործիքի օգտագործման միջոցով։
Իսկ այսօր ֆինասավորման այս տեսակը շատ է զարգացել, կրկին ակտիվորեն կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ինչի մասին էլ «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հեղինակ Հայկ Մանասյանը զրուցում է լիզինգի առաջատար փորձագետ, ԵԱՏՄ լիզինգի ենթախմբի Հայաստանի ներկայացուցիչ, «ԱրմԼիզինգ» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արսեն Բազիկյանի հետ։
Ըստ հյուրի` Հայաստանում ակտիվ թափով զարգանում է լիզինգային շուկան, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին ավելի արդյունավետ կերպով կազմակերպել հիմնական միջոցների ձեռքբերման խնդիրը։ Պատմականորեն Հայաստանում լիզինգի առաջնային շահառուները եղել են հենց գյուղատնտեսական միավորները, որոնք էլ էլ ավելի մեծ ճանաչում տվեցին լիզինգային գործիքի կիրառմանը։
Վերականգնման մասին դեռ վաղ է խոսել․ ի՞նչը կփրկի Հայաստանի ռեստորանային բիզնեսը
Հաղորդման ընթացքում Արսեն Բազիկյանը ներկայացրեց նաև, թե ինչ հետաքրքիր և ինովացիոն ենթալիզինգային գործիքներ են արդեն կիրառվում Հայաստանի ֆինանսական շուկայում, որոնք էականորեն լայնացնում են բիզնեսի ֆինանսավորման կարիքների բավարարումը։
Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը