00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Պնդել եմ, որ Մարալը պատանդ է». Սինանյանը Մոսկվայում քննարկել է նաև հայ գերիների խնդիրը

© Sputnik / Aram NersesyanЗаре Синанян в гостях агенства Sputnik Армения
Заре Синанян в гостях агенства Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ մոսկովայան այցի շրջանակում ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հարցը։
«Մարալ Նաջարյանի վերադարձի հարցը քննարկվել է ՌԴ-ում». Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դժվարանում է առանձնացնել, թե որ գերատեսչության կամ անձի դերակատարումն է մեծ եղել ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Մարալ Նաջարյանին վերադարձնելու գործում։ Ասում է` ՌԴ այցի շրջանակում անձամբ է Մարալին վերադարձնելու հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ քննարկել։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` 2021 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գործուղվել էր Ռուսաստան:

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Մտածեցի, որ ադրբեջանցիները մեզ ողջ–ողջ այրելու են. Մարալը պատմել է` ինչպես են գերի ընկել

«Ես այնտեղ պնդել եմ, որ Մարալը բառիս բուն իմաստով պատանդ է և, քանի որ գերեվարվել է որպես չկռվող անձ, այսինքն` մարտական գործողություններին չմասնակցած անձ և զինադադարի հաստատումից հետո, նրան որպես այդպիսին պահելն անիմաստ է  և անբարոյական»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Գլխավոր հանձնակատարը Մոսկվայում քննարկել է նաև Ադրբեջանում պահվող մյուս հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ադրբեջանական գերությունից ազատելու հարցը։ Նրա խոսքով` Մարալի հետ գերեվարված Վիգեն Էլջեքյանի մասին դեռևս տեղեկություններ չկան։

«Ընդհանուր կոնտեքստում իհարկե քննարկվել է նաև Վիգենի հարցը։ Մեր ռուս գործընկերները հավաստիացրել են, որ այս հարցն իրենց համար էլ մնում է շատ կարևոր»,- նշեց Սինանյանը։

Թե ընդհանուր առմամբ քանի սփյուռքահայ է պահվում Ադրբեջանում, Սինանյանը տեղեկություն չունի, սակայն բաց աղբյուրներին հղում անելով նշում է, որ թշնամի երկրում առնվազն 3 հայրենակից ունենք Միջին Արևելքից` Լիբանանից կամ Սիրիայից, որոնք գերության մեջ են գտնվում։

Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին, Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Մարալից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա. Զոհրաբյան

Մարալ Նաջարյանը երեկ` մարտի 10–ին գերությունից վերադարձվել է Բեյրութ։

Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան։ Նրան մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով։

Լրահոս
0