00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատվիրատուների ցուցումն է. Վազգեն Մանուկյանի պաշտպանը զարմացած է քրգործի զարգացման տեմպից

© Sputnik / Asatur YesayantsВазген Манукян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн
Вазген Манукян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանը նշում է, որ ընդամենը 5 օրում Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրեցին, ևս 5 օր անց նախաքննության ավարտ հայտարարվեց։ Պաշտպանը քայլեր է ձեռնարկելու։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դատախազություն միջնորդություն կներկայացնի պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վարդևանյանը` անդրադառնալով քննչական կոմիտեի հայտարարությանը։

ՔԿ–ն հայտնել էր` Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Вазген Манукян во время акции протеста на проспекте Баграмяна (6 марта 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Հերթական պատվերն են կատարում. պաշտպանը` Վազգեն Մանուկյանի նոր մեղադրանքի մասին

«Մինչ այս մենք արդեն իսկ միջնորդություն ներկայացրել էինք քննիչին, որը մերժել էր այն ակնհայտ անհիմն ձևով։ Հիմա նույն միջնորդությունը ներկայացվելու է դատախազությանը, չնայած նրանց հանդեպ էլ որևէ լուրջ լավատեսություն չունենք։ Եթե դատախազությունը կարողանար իմունային համակարգ ունենալ այս ճնշումների նկատմամբ, ապա մեր կողմից ներկայացվող միջնորդությունը կբավարարվի»,–ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` աննախադեպ է նաև ՔԿ–ի կողմից այսքան շուտ հարուցված քրգործի նախաքննության ավարտ հայտարարելը։ Պաշտպանը ենթադրում է, որ պատվիրատուների ցուցումն է այդպիսին եղել` մեղադրանք են առաջադրում 5 օրում ու դրանից 5 օր անց նախաքննության ավարտ հայտարարում։ Եվ այս ամենն այն պայմաններում, երբ Վարդևանյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի մեղադրանքի էությունն իրենց համար պարզաբանեին։ Սակայն փաստաբանն իր միջնորդության վերաբերյալ ոչ մի որոշում չի ստացել։

Դեռ պատերազմի կեսից բանակը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցներ. Վազգեն Մանուկյան

Վարդևանյանը կարծում է, որ իրեն չեն պարզաբանել, քանի որ չեն կարող։ Փաստաբանը նշեց` Վազգեն Մանուկյանին մեղադրում են իշխանությունը բռնությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեջ, սակայն սահմանադրական կարգը լայն հասկացություն է` հայտնի չէ, թե ինչ նկատի ունեն։ Բացի այդ, ըստ Վարդևանյանի, երբ ասում են` Մանուկյանն իշխանությունը զավթելու կոչ է արել, ո՞ր իշխանությունը նկատի ունեն` գործադի՞ր, օրենսդի՞ր, թե դատական։

Президент Армен Саркисян встретился с pредседателем Общественного совета Вазгеном Манукяном (13 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Մենք նախագահ չունենք, ունենք մի հատ հարուստ տուրիստ. Վազգեն Մանուկյան

«Մանուկյանն առհասարակ նման կոչեր չի արել, քանի որ դրանց համար պարտադիր է բռնության բաղադրիչը, իսկ նրա խոսքում չկա նման բան։ Ասում են` Մանուկյանը «ապստամբություն» բառն է օգտագործել, սակայն հայտնի է, որ ապստամբությունը լինում է զինված և ոչ զինված։ Եթե զինված ապստամբության որևէ կոչ չի արվել, ուրեմն` խոսքը խաղաղի մասին է։ Այս ամենի համար էլ այս գործը պրիմիտիվ քաղաքական գործ եմ համարում»,–ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը տեսակետ հայտնեց, որ ինչ ցույցեր էլ իրենք անեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որոնք նա ունի։ Դա, ըստ նրա, ընդդիմության «պլան–Ա»–ն է։ Հետո կտրուկ ավելացրեց, որ միշտ ունեն պլան Բ–ն, որը կարող է լինել մեկ շաբաթ հետո։

«Պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից». ինչ քայլ է ձեռնարկելու Վազգեն Մանուկյանի պաշտպանը

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,– հայտարարեց Մանուկյանը։

Այդ հայտարարության արդյունքը եղավ այն, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մարտի 3–ին ծանուցագիր ստացավ, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել իր դեմ։

Լրահոս
0