00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարալից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա. Զոհրաբյան

© Sputnik / Aram NersesyanНаира Зограбян
Наира Зограбян - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Մարալ Նաջարյանին Բեյրութում դիմավորել են որդին ու նրա հարազատը։ Վայրէջքից հետո նրանք Նաիրա Զոհրաբյանին հայտնել են, որ Մարալը հոգնած է, հյուծված, բայց կարևորը` արդեն հարազատների գրկում է։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով բեյրութահայ Մարալ Նաջարյանի վերադարձի լուրը։

«Նրանցից մեկը` Սիլվան, հաստատված է, մյուսների դեպքում դեռ չունենք հաստատում, բայց ենթադրյալ գերիները մայր ու դուստր են։ Ինչպես նաև ունենք մեծ թվով ռազմագերիներ»,– ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է Մարալ Նաջարյանի վերադարձի կազմակերպմանը, Զոհրաբյանը նշեց, որ այդ խնդրով զբաղվել են բազմաթիվ մարդիկ ու բազմաթիվ կառույցներ։ Պատգամավորը չցանկացավ շատ փակագծեր բացել, բայց հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր խաչին, Լիբանանի ՀՅԴ կառույցին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Սիրանույշ Սահակյանին, ռուսաստանաբնակ իր բարեկամ, Անդորրայում ՀՀ նախկին հյուպատոս Արա Բաղդասարյանին։

Арман Татоян  - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Արման Թաթոյանը գերիների վերադարձի հարցը ներկայացրել է Հայ դատի հանձնախմբի քննարկմանը

«Ես գիտեմ, որ Մատվիենկոն անձամբ կապ է հաստատել և խոսել Ադրբեջանի Միլիմեջլիսի նախագահ Սաիբա Գաբարովայի հետ, որի հետ։ Ես գիտեմ, թե ինչ ջանք է գործադրել Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր խաչը, ռուսաստանաբնակ մեր գործարար Արա Բաղդասարյանը, որն ինձ հետ միասին շատ դռներ թակեց Ռուսաստանում»,– ասաց Զոհրաբյանը։

Նա նաև հայտնեց, որ երեկ երեկոյան է տեղեկացել, որ Մարալն արդեն Ստամբուլում է ու 9։30-ի չվերթով մեկնում է Բեյրութ։

Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար

«Ես այդ պահին ուղղակի գրեցի` մեր աղոթքները քեզ հետ են։ Նրան Բեյրութում դիմավորել էին որդին, իր հարազատը։ Անմիջապես վայրէջքից հետո ես խոսեցի հարազատի հետ։ Ասացին` հոգնած է, հյուծված է, բայց կարևորը` հարազատների գրկում է։ Ես գիտեմ, թե ինչ ծանր վիճակում էր Մարալի հայրը, որին այս ընթացքում ինչ–որ սխալ տեղեկություն էին տվել, ու նա գրեթե ինսուլտային վիճակում էր հայտնվել։ Հուսամ` հիմա ամեն ինչ անցած է»,– ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, որ Մարալն այսօրվանից անցնելու է բժշկական լայնածավալ հետազոտություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ:

Զախարովան խորհուրդ է տվել գերիների թվի հարցով դիմել ոչ թե իրեն, այլ Երևանին և Բաքվին

Լրահոս
0