ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, ԼՂ–ում ռուս խաղաղապահների կողմից խնդիրների կատարման ներկայիս իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության այլ թեմաների է անդրադարձ կատարվել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ վերջին զրույցը երկու նախարարների միջև կայացել էր փետրվարի 27-ին։