00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ–ն մեկ տարի առաջ է արձանագրել` նախագահը նշանակում է ԳՇ պետին, բայց չի ազատում. Մանուկյան

© Sputnik / Aram NersesyanГегам Манукян на митинге оппозиции на площади Республики (28 января 2021). Еревaн
Гегам Манукян на митинге оппозиции на площади Республики (28 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մեկնաբանել է ԳՇ պետի պաշտոնանկության հարցի շուրջ Հայաստանում ստեղծված իրավական վիճակը։ Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ նախագահն արդեն ՍԴ–ից մեկ անգամ ճշտել էր իր գործառույթները` պաշտոնյաներին նշանակելու ու ազատելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն այսօր ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայրենիքի փրկության շարժման գործողությունները երբեք պայմանավորված չեն ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմամբ, ո՛չ գլխավոր շտաբի հայտնի հայտարարությամբ ու դրան հաջորդած գործընթացներով։ Նա վստահեցրեց` ընդդիմությունը վճռականորեն շարունակելու է բողոքի ակցիաները, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի` ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին հայտարարությանն ու ՀՀ նախագահի ՍԴ դիմումին, Մանուկյանի խոսքով, դրանք նոր հարցադրումներ են առաջացրել. նախ` դեռ հայտնի չէ, թե վարչապետի հայտարարության հիման վրա կայացրած որոշումը ԳՇ պետին փոխանցվել է, թե ոչ։ Մյուս կողմից, ըստ Մանուկյանի, ԳՇ պետի պաշտոնավարումը կարգավորվում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ։

«2020թ–ին նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր ՍԴ` ճշտելու իր գործառույթները։ ՍԴ հայտնի որոշում կա, որում նշված է` ՀՀ նախագահը նշանակում, ազատում է, նշանակում, ազատում է... Իսկ ԳՇ պետի դեպքում Սահմանադրական դատարանն արձանագրել է` նախագահը նշանակում է ԳՇ պետ, ազատման մասին խոսք չկա»,– ասաց Մանուկյանը։

Իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի այն կետը, որին վարչապետը հղում է անում ԳՇ պետի ազատման համար, ընդունվել է 2018թ–ի հունիսին, երբ Հայաստանում իշխանությունը նոր էր փոխվել, ու երկրում կային բազմաթիվ խնդիրներ։

«Սա հստակ ցույց է տալիս, որ մարդն առաջին օրվանից եկել է ՀՀ ԶՈւ–ն գլխատելու նպատակով»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Начальник Генштаба ВС РА Оник Гаспарян на встрече с военным атташе при посольстве Болгарии в Армении (20 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Օնիկ Գասպարյանի մասին տեղեկությունը կեղծիք է և մանիպուլյացիա. ԳՇ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Լրահոս
0