00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ դեռ չէինք եղել․ ինչ չպետք է անի Երևանը Բայդենի օրոք

© AP Photo / Patrick SemanskyПрезидент Джо Байден выступает на мероприятии, посвященном Международному женскому дню (8 марта 2021). Вашингтон
Президент Джо Байден выступает на мероприятии, посвященном Международному женскому дню (8 марта 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն իր բոլոր գործողություններում առաջին հերթին ղեկավարվելու է Թուրքիայի հետ հարաբերություններով և այն օրակարգով, որն Անկարան կիրականացնի այս օրերին։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը համոզված է, որ ԱՄՆ-ում բավականին լավ մթնոլորտ է ձևավորվել, որպեսզի 46-րդ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, հայ համայնքը դեռ երբեք այսքան մոտ չի եղել այդ հարցի լուծմանը։

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով նախագահ Ջո Բայդենին կոչ է արվում հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին: Սենատի նամակում հիշատակվում է Ջո Բայդենի` 2020 թվականի ապրիլի 24-ի հայտարարությունը, որում նա նշել էր, թե կսատարի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ Մենենդեսը մեծ հեղինակություն ունի ինչպես դեմոկրատների շրջանում, այնպես էլ ԱՄՆ քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ։

«Առաջին անգամ չէ, որ Մենենդեսը հանդես է գալիս նման հայտարարությամբ ու նախաձեռնությամբ։ Սակայն հիմա բացառիկ իրավիճակ է, քանի որ ԱՄՆ առաջնորդը Բայդենն է, և Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը նրա նախագահության օրոք ավելի մեծ է, քան որևէ այլ մեկի», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Բայդենի որոշման վրա մի շարք պատճառներ են ազդում, և դրանցից մեկը Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններն են։ Նա համոզված է, որ Մենենդեսի նախաձեռնության տակ տասնյակ կոնգրեսականներ կստորագրեն։ Փորձագետի խոսքով` հայ համայնքը երբեք այսքան մոտ չի եղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հաղթանակի հասնելուն, քանի որ ոչ միայն խոստում կա, այլև համապատասխան քաղաքական մթնոլորտ է ձևավորվել։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на заседании Совета МИД стран членов ОДКБ в формате видеоконференции (26 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2020
Դա ձեր խղճի վրա է. Մնացականյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին

Մյուս կողմից, նրա կարծիքով, ավելի լավ կլինի, եթե Երևանը չխանգարի այդ հարցում։ Խոչընդոտներ կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը ներգրավվի հայ-թուրքական տարբեր նախաձեռնություններում։Սարգսյանի խոսքով` այդ դեպքում Վաշինգտոնը կարող է հայտարարել, որ ԱՄՆ-ի ներգրավումը կարող է խանգարել բանակցային գործընթացին։

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Մենենդեսի նախաձեռնության մեջ զարմանալի ոչինչ չկա։ Նա հիշեցրեց, որ Մենենդեսը հայկական շահերի վաղեմի պաշտպանն է։ Իսկ պատմությունը ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահի թեկնածունները մի դիրքորոշում են ունեցել, իսկ ընտրվելուց հետո՝ բոլորովին այլ։

Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները

«Փոխնախագահ դառնալուց առաջ Բայդենը լիովին հայամետ դիրքորոշում ուներ, Հայոց ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի առաջարկած բոլոր բանաձևերի կողմնակիցն էր։ Սակայն Բարաք Օբամայի վարչակազմում փոխնախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դադարեց ակտիվ մասնակցություն ունենալ նման գործընթացներին», - ասաց Մանուկյանը։

Последние приготовления. На данный момент количество участников виртуального марша составляет 653 797 человек (24 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2020
Պատահականությո՞ւն, թե՞․․․ Սպիտակ տանն առաջին անգամ հնչեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը

Նա հիշեցրեց, որ Բայդենի նախապատվությունները որևէ դեր չեն խաղում։ Ճանաչումն ու «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը ԱՄՆ արտաքին քաղաքականության մի մասն են։

Մանուկյանն ընդգծեց, որ երբ Կոնգրեսի երկու պալատները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, պատճառը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ մեծ սերը չէր։ ԱՄՆ-ն այդ հարցն օգտագործեց, որպեսզի ցույց տա իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Այդպես է նաև այսօր․երբ գա Թուրքիային պատժելու ժամանակը, Վաշինգտոնն այդ լծակը կրկին կօգտագործի, և պետության ղեկավարը գուցե ասի «ցեղասպանություն» բառը։

«Մենք դեռ մեկ ամիս ունենք (ցեղասպանության տարելիցը նշվում է ապրիլի 24-ին–խմբ.), և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Ի վերջո, Բայդենը դեռ նոր է իշխանության եկել, և թուրք–ամերիկյան հարաբերությունները դեռ ճշգրտված չեն», - ասաց Մանուկյանը։

Փորձագետի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ընդհանուր առմամբ միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում։ Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության թեման այնպիսի օրակարգային այնպիսի հարց է, որը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ դա պետք է լինում ԱՄՆ–ին։

«Եթե ամերիկացիներին պետք լինի, նրանք կակտիվացնեն այդ թեման և կճանաչեն Ցեղասպանությունը։ Այդ խաղում մենք` որպես պետություն, դեր չենք խաղում, մեծ դեր ունեն հայ համայնքն ու լոբբիստական կազմակերպությունները», - պարզաբանեց նա։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ–ի գրեթե բոլոր նահանգները պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0